Հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետն առաջարկում է բարձրագույն կրթության՝ արդի հասարակական պահանջներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրեր, որոնք ձևավորում են որակյալ և աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ:
Հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետն առաջարկում է բարձրագույն կրթության՝ արդի հասարակական պահանջներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրեր, որոնք ձևավորում են որակյալ և աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ: Ֆակուլտետի ուսանողական կյանքը հագեցած է ուսումնագիտական և ուսանողական տարաբնույթ միջոցառումներով:
ՀՀՍ ֆակուլտետի ձեռքբերումները
- Ֆակուլտետն ապահովում է որակյալ կրթություն՝ միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան:
- Ֆակուլտետն իրականացնում է միջազգային ակտիվ համագործակցություն, մասնավորապես՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC CAUCASUS) «Մարդը և կենսոլորտը» ծրագրի, Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի (РУДН) «Մետաքսի ճանապարհը ԱՊՀ երկրներում» ծրագրի, Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի և հանրային սննդի դպրոցների ասոցացիայի (EURHODIP) զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում եվրոպական կրթական ծրագրերի հետ:
- Ֆակուլտետի կրթական ծրագրերը համադրելի են արևմտյան բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ծրագրերի հետ, ֆակուլտետի ուսանողներն այդ համալսարաններում (Գերմանիայի Հալեի համալսարան, Էստոնիայի Տարտուի համալսարան, Լեհաստանի Յան Կոչանովսկու համալսարան և այլն) առանց որևէ դժվարության մասնակցում են փոխանակման ծրագրերի: Ֆակուլտետը ստեղծում է դեսպանատների, համալսարանների, ՌԴ-ի և Եվրոպայի ազգային մշակութային կենտրոնների հետ նախագծեր իրականացնելու հնարավորություն:
Ֆակուլտետի ուսանողների պրակտիկան իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում, Տուրիզմի ֆեդերացիայում, առաջատար հյուրանոցներում, Երևանի քաղաքապետարանում, «Մեդիամաքս» և «Արմենպրես» լրատվական գործակալություններում, Հանրային ռադիոյում, «Առավոտ» պարբերականում, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում և գիտաուսումնական տարբեր հաստատություններում: