- ԲՊՀ
- Կառուցվածք
- Կրթություն
- Գիտություն
- Գիտական գործունեություն
- Մասնագիտական խորհուրդ
- Գիտական հրատարակումներ
- Գիտաժողովներ
- Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոն
- Ուսանող
- Գրադարան
- Կարիերայի կենտրոն
ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
Գրքերը ընթերցասրահում տեղադրված են՝ ըստ մատենագիտական բաժինների, իսկ բաժիններում` ըստ այբբենական կարգի: Բաց դարակներում ներկայացվում են պարբերականներ և օտարալեզու գեղարվեստական գրականություն: Այստեղ դուք կարող եք ծանոթանալ համալսարանում պաշտպանած լավագույն մագիստրոսական թեզերին և թեկնածուական ատենախոսություններին:
Հիշե՛ք, միայն ընթերցասրահում կարելի է օգտվել`
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ
ԵՊԼՀ գրադարանում գրանցված բոլոր ընթերցողները ստանում են էլեկտրոնային քարտ և կարող են օգտվել գրադարանի կողմից տրամադրվող բոլոր ծառայություններից: Թույլատրվում է վերցնել մինչև 12 գիրք:
Գեղարվեստական գրականությունը տրվում է 10 օրով, իսկ դասագրքերը՝ 1 կիսամյակ կամ 1 տարի ժամկետով: Սպասարկման բաժնում պատվիրված գրականությունը տրամադրվում է երկու ժամվա ընթացքում: Գրականությունը կարելի է պատվիրել նաև ԱՌՑԱՆՑ: Ընթերցողը պարտավոր է խնամքով օգտագործել գրադարանի գրքերը և գույքը: Արգելվում է գրքի մեջ նշում կատարել, էջ պոկել կամ ծալել: Գիրքը կորցնելու կամ վնասելու դեպքում ընթերցողը պարտավոր է փոխհատուցել ըստ գրադարանում գործող կանոնակարգի: Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում ուսանողը պարտավոր է հանձնել իր մոտ եղած գրականությունը: Գրադարանի կանոնները խախտելու դեպքում, ընթերցողը զրկվում է գրադարանից օգտվելու հնարավորությունից:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Էլեկտրոնային տվյալների շտեմարաններ
Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ գրադարանը անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (ՀՔԳԿ) (eLCA) www.armenia.eifl.net և միացված է թվային գրադարանների ցանցին, որը հնարավորություն է տալիս օգտվելու գիտական շտեմարաններից: Տվյալ շտեմարանները բաց մատչելիության չեն. դրանցից հնարավոր է օգտվել միայն ԵՊԼՀ համակարգիչներից: Սրահում հնարավոր է նաև օգտվել էլեկտրոնային գրքերի լայն ցանկից:
Համակարգչային սրահում մասնագետի կողմից Ձեզ կցուցաբերվի օժանդակություն և խորհրդատվություն:
Գրադարանում պարբերաբար կազմակերպվում են էլռեսուրսներից օգտվելու դասընթացներ:
Գործում է print ծառայությունը՝ համաձայն գրադարանում գործող կանոնակարգի:
ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱԺԻՆ
Գրադարանի կողմից ձեռք բերված արտասահմանյան և Հայաստանում տպագրված նոր գրքերը գրանցվում են գրադարանի էլեկտրոնային քարտարանում: Քարտարանը հիմնված է KOHA համակարգի վրա, որն ունի որոնման հնարավորություն անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով:
Կայքի հասցեն` www.koha.brusov.am
Քարտից և կայքից օգտվելու ուղեցույցին կարող եք ծանոթանալ գրադարանի էջում:
ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Ավստրիական գրադարանում առկա է լեզվաբանության, փիլիսոփայության, հոգեբանության, Ավստրիայի պատմության, երկրագիտության, արվեստի, երաժշտության և ճարտարապետության մասին գրականություն՝ գերմաներեն լեզվով, ինչպես նաև ավստրիական թերթեր, ամսագրեր և շուրջ 300 ֆիլմերով հագեցած տեսադարան: Ավստրիական գրադարանում իրականացվում են միջոցառումներ Ավստրիայի արտաքին գործերի նախարարության, մշակույթի վարչության հետ:
Գրադարանի ամբողջ տարածքում գործում է անլար համացանց:
Աշխատանքային ժամեր՝
Երկուշաբթի - ուրբաթ` 09:00 - 18:00
Շաբաթ և կիրակի՝ ոչ աշխատանքային
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵՊԼՀ գիտական գրադարանը փակ է Հայաստանի Հանրապետության պետական տոների օրերին:
Մեզ կարող եք գտնել`