«Զբոսաշրջություն» բակալավրի ծրագիր

Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը

Զբոսաշրջություն

Ծրագրի հակիրճ նկարագրությունը

«Զբոսաշրջություն» բակալավրիական ծրագիրը հնարավորություն է տալիս հիմնարար գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման ճանապարհով, պատրաստել զբոսաշրջության ոլորտի բարձորակ, մրցունակ մասնագետներ` տնտեսության զարգացման ժամանակակից պահանջներին համապատասխան:

Ծրագրի իրականացումը ուսանողների մոտ ապահովում է գիտելիքներ, կարողություններ և հմտություններ` զբոսաշրջության ոլորտում հեղինակային-ստեղծագործական գործունեություն ծավալելու, կազմակերպչական խնդիրներ լուծելու:

ՈԱՇ մակարդակ/ Աստիճան

Մակարդակ 6/բակալավրի աստիճան

Տևողությունը

Առկա ուսուցում՝ 4 տարի

Հեռակա ուսուցում՝ 5 տարի

Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)

240 ECTS կրեդիտ

Դասավանդման լեզուն (ները)

Հայերեն

Ակադեմիական տարվա սկիզբ

Սեպտեմբերի առաջին շաբաթը (առկա)

Նոյեմբերի երկրորդ շաբաթը (հեռակա)

Ուսուցման ձևը

Առկա/հեռակա

Ընդունելության պայմաններ

Պետական ընդունելության քննություններ

Ավարտական պահանջները

Ավարտական աշխատանքի պաշտպանություն

Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)

Հստակ պատկերացում ունենալ զբոսաշրջության ոլորտի, դրա տնտեսվարող սուբյեկտների, կառույցների, ենթակառուցվածքների և ռեսուրսների կառավարման սկզբունքների, էության, նպատակների վերաբերյալ, գիտակցել ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման կարևորությունը, ներուժը, առանձնահատկությունները և արդյունավետության մակարդակը՝ որակյալ սպասարկում ապահովելու և մրցակցային առավելություն ունենալու նպատակով, կարողանալ ուսումնասիրել ոլորտի կառավարման և սպասարկման կազմակերպման վերաբերյալ  միջազգային փորձը, գնահատել առկա և հեռանկարային հնարավորությունները և առավելությունները, ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հմտություններ զբոսաշրջության ոլորտում. ամրագրման և ավտոմատացման կազմակերպման հարցերում, կարողանալ կազմել տուր փաթեթներ, տիրապետել փաթեթում ծառայությունների օպտիմալ համակցման հմտություններին, տուրերի կազմակերպման  և անցկացման մեթոդներին ու  սկզբունքներին, ունենալ ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառության կարողություն, պրակտիկ աշխատանքային հմտությունների առկայություն, ծագած խնդիրներին մասնագիտական էթիկային համապատասխան լուծում գտնելու կարողություն:

Հետագա ուսումնառության հնարավորությունները

ՈԱՇ մակարդակ 7՝ հետազոտող (մագիստրոս)

Աշխատանքի հնարավորությունները

  • Տուրօպերատոր
  • Տուրգործակալ
  • Զբոսաշրջային ծառայությունների սպասարկման կազմակերպիչ
  • Տուրարտադրանքի իրացման և խթանման կազմակերպիչ
  • Զբոսավար
  • Զբոսաշրջության ոլորտի քաղծառայող

(Տուրօպերատորական ընկերություներ, տուրգործակալություններ, զբոսաշրջային համալիրներ և զբոսաշրջային տարբեր ծառայությունների գծով մասնագիտացած ընկերություններ, պետական կառավարման մարմիններ)

Ուսման վարձը

Առկա՝ 500 000 AMD

Հեռակա՝ 400 000 AMD