Համալսարանական շարունակական կրթության բաժինը /ՀՇԿ/ ԵՊԼՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից է, որի գործունեությունը նպատակաուղղված է բավարարելու հասարակության տարբեր խմբերի կրթական և մասնագիտական պահանջները:
Արագ զարգացող և փոփոխվող աշխարհում չափազանց կարևոր է կրթություն շարունակական բնույթը ապահովելու հնարավորությունը, մասնագիտական վերապատրաստումների առկայությունը և լրացուցիչ կոմպետենցիաների ձևավորումը:
ՀՇԿ բաժինը առաջարկում է ինչպես ինտենսիվ և երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ կամ փոքրածավալ լրացուցիչ կրթական ծրագրեր և դասընթացներ, տարատեսակ մասնագիտական վերապատրաստումներ և թրեյնինգներ:
ՀՇԿ բաժինը առաջարկում է հետևյալ դասընթացներ
Օտար լեզուներ հետևյալ փուլերով ՝
A1սկսնակ 24 ժամ A2 տարրական 24 ժամ
B1 նախամիջին 32 ժամ B2 միջին 40 ժամ
C1միջինից բարձր 48 ժամ C2 մասնագիտական 48 ժամ
Վերապատրաստման ծրագրեր՝
ՀՇԿ բաժինը 2014-ից իրականացնում է հայերենի, ռուսերենի և ֆրանսերենի դասընթացներ Հայաստանում Եվրոպակամ միության պատվիրակության աշխատակիցների համար: