MINERVA

 

    

 

 

 

Հետազոտությունների կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում

STRENGTHENING RESEARCH MANAGEMENT AND OPEN SCIENCE CAPACITIES OF HEIs IN MOLDOVA AND ARMENIA

MINERVA

MINERVA նախագիծը միտված է նպաստել հանրահասանելի գիտության հիմնական սկզբունքների ներդրմանը Մոլդովայի և Հայաստանի բուհերում: Հանրահասանելի գիտությունը, նորարարությունը, աշխարհին բաց լինելը Եվրոպական հետազոտական տարածքում հետազոտական և նորարարական ռազմավարության հիմնական թիրախներից մեկն է: Գիտության հանրահասանելիությունը արդյունավետ հիմք է հետազոտությունների թափանցիկության, տարածման, արդյունավետ համագործակցության և հաշվետվողականության ապահովման համար:

Մոլդովայի և Հայաստանի ակադեմիական հանրույթն արդեն իսկ ընդունել է հանրահասանելի գիտության սկզբունքների կարևորությունը և առավելությունը, որոնք դրսևորվում են պետական մարմինների, կրթական համակարգերի, գրադարանների, հասարակական կազմակերպությունների, գիտական ամսագրերի հրատարակիչների կողմից իրականացվող բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով: Այնուամենայնիվ, նշյալ կառույցների նորարարական ու հետազոտական աշխատանքների ոչ համակարգված բնույթը, չափանիշների ոչ լիարժեք փոխըմբռնումը, հստակ օրենսդրության աջակցության բացակայությունն այս նախաձեռնությունները դարձնում են անարդյունավետ և մեկուսացված համաշխարհային ինտեգրման տեսանկյունից:

MINERVA նախագծի իրականացման արդյունքում նախատեսվում է բարելավել մարդկային ռեսուրսների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման քաղաքականությունը մի շարք օրենսդրական փոփոխությունների միջոցով, որոնք կնպաստեն աշխատաշուկայի և հասարակության համար հետազոտողների պատրաստմանը և նրանց կարիերայի զարգացմանը:

Ծրագրի գործողությունները

Նախագծի նպատակն իրականացնելու համար առաջադրված են հետևյալ խնդիրները և հետագա գործողությունների պլանը.

  1. Մշակել հանրահասանելի գիտության պետական և իստիտուցիոնալ քաղաքականություն, կանոնակարգեր, ուղեցույցներ, խրախուսման մեխանիզմներ Մոլդովայի և Հայաստանի համալսարանների համար
  2. Ստեղծել համալսարանական թվային պահոցներ և ենթակառուցվածքներ Մոլդովայի և Հայաստանի նախագծի գործընկեր բոլոր համալսարաններում և խթանել դրանց զարգացումն ու փոխգործակցությունը
  3. Աջակցել գիտնականների հետազոտական կարողությունների զարգացմանը՝ հանրահասանելի գիտության կայուն սկզբունքների իրականացման համատեքստում, ընդլայնել հանրային ներգրավվածությունը և հաշվետվողականությունը՝ հատկապես պետական ֆինանսավորմամբ իրականացվող հետազոտությունների համար:

Աշխատանքային փաթեթներ

  • ԱՓ1՝ Հետազոտական և հանրահասանելի գիտության ներուժի և փորձառության քարտեզագրում
  • ԱՓ2՝ Հանրահասանելի գիտության մասին օրենսդրական դաշտի համակարգում
  • ԱՓ3՝ Հանրահասանելի գիտության ենթակառուցվածքների մշակում և զարգացում
  • ԱՓ4՝ Հետազոտությունների  կառավարման կարողությունների զարգացում
  • ԱՓ5՝ Որակի ապահովում և մշտադիտարկում
  • ԱՓ6՝ Տարածում, կիրառում և ազդեցության գործակցի ավելացում
  • ԱՓ7՝ Ծրագրի կառավարում

 Ծրագրի մասնակիցներ

  1. Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիա (համակարգող)
  2. Մոլդովայի բժշկության և դեղագործության համալսարան
  3. Մոլդովայի պետական տեխնիկական համալսարան
  4. Մոլդովայի ռեկտորների խորհուրդ
  5. Մոլդովայի կրթության, մշակույթի և հետազոտության նախարարություն
  6. Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան
  7. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  8. Երևանի պետական համալսարան
  9. Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարան
  10. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
  11. Լիեժի համալսարան, Բելգիա
  12. Մարկոնիի համալսարան, Իտալիա
  13. Վալենսիայի համալսարան, Իսպանիա
  14. Քոտ դա Զուր համալսարան, Ֆրանսիա
  15. Մոնպելեի համալսարան, Ֆրանսիա
  16. Եվրոպական քաղաքականության մշակման և հետազոտության ինստիտուտ, Սլովենիա
MINERVA ԵՊԼՀ համակարգող՝ 
Աննա Չուլյան` բ.գ.թ., դոցենտ, Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոն
հեռ.՝ +374 91 51 10 12
ծրագրի պաշտոնական կայք՝ http://minerva-project.ase.md/en