ԲՊՀ ուսանողական գիտական ընկերություն
Ուսանողների գիտական և հետազոտական աշխատանքները խթանելու և զարգացնելու նպատակով համալսարանում գործում է ուսանողական գիտական ընկերություն: Այն կազմակերպում է համալսարանի ուսանողների գիտահետազոտական գործունեությունը, խրախուսում է նրանց գիտական մտքի և կարողությունների զարգացումը, նպաստում է ԲՊՀ գիտահետազոտական ներուժի աճին և հեղինակության բարձրացմանը։
ՈՒԳԸ-ն իրականցնում է տարաբնույթ կոնֆերանսներ, սեմինարներ, դասընթացներ՝ համագործակցելով ԲՊՀ գիտական մասի, ամբիոնների և ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ուսանողական գիտական ընկերությունների հետ: ՈՒԳԸ-ն զբաղվում է ներբուհական և միջբուհական կլոր-սեղան տարաբնույթ քննարկումների, սեմինարների, կոնֆերանսների կազմակերպմամբ և իրականացմամբ: