Միջոցառումներ-2022
Հանդիպում Արամ Պաչյանի հետ
«Այնքան ահռելի է իմ սերը գրականության ու ընթերցանության հանդեպ, որ ես ինձ մենակ այդ աշխարհում էի տեսնում»:
Ս.թ. փետրվարի 21-ին, Գիրք նվիրելու օրվա շրջանակներում, ԲՊՀ գիտական գրադարանը հյուրընկալեց ժամանակակից հայ գրող, Եվրոպական միության գրական մրցանակակիր Արամ Պաչյանին: Հանդիպման ընթացքում Արամ Պաչյանը ներկայացրեց իր նոր P/F վեպը, խոսեց ստեղծագործական դադարի մասին:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերը ուղղել գրողին և քննարկեցին նրա ստեղծագործությունները և ապագա պլանները:
Ջ. Օրուելի «Անասնաֆերմա» գրքի քննարկում
Ս. թ. մարտի 2-ին «Էջանիշ» ընթերցասերների ինտելեկտուալ ակումբում քննարկեցինք Ջ. Օրուելի ամենաաղմկահարույց հակաուտոպիական ժանրի վիպակներից մեկը՝ «Անասնաֆերման»:
Քննարկումը սկսեցինք գրքի մասին հետաքրքիր փաստերի քննարկումով: Ակումբի անդամները ներկայացրեցին գրքի մասին իրենց կարծիքները և վերլուծությունները:
«ԻՄ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ» թեմայով քննարկում
Ս. թ. մարտի 18-ին ԲՊՀ գրադարանի «Էջանիշ» ընթերցասերների ինտելեկտուալ ակումբում կանանց միամսյակին ընդառաջ, տեղի ունեցավ հերթական հանդիպում քննարկումը «ԻՄ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ» թեմայով:
Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց, բնութագրեց և բացահայտեց իր կնոջ իդեալը ողջ գրական աշխարհում:
Գրական ցերեկույթ՝ «Չարենցի Անուշ Հայաստանը օտար լեզուներով» խորագրով
Ս.թ. ապրիլի 20-ին ԲՊՀ գրադարանի ընթերցասրահում, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Չարենցի «Ես իմ Անուշ Հայաստանը» ստեղծագործությանը:
Գրական ցերեկույթի առաջին հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Ազատ Եղիազարյանի դասախոսությունը՝ Եղիշե Չարենցի ստեղծագործությունների մասին:
Երկրորդ հատվածում ԲՊՀ ուսանողները ընթերցեցին Եղիշե Չարենցի ստեղծագործությունները հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և իտալերեն լեզուներով:
Միջոցառման հյուրերի շարքում էին ինչպես մեր բուհի ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները, այնպել էլ չարենցասեր հանրության զգալի հատվածի ներկայացուցիչներ:
Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» գրքի քննարկում
Ս.թ. ապրիլի 8-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բարձրաձայն ընթերցանության ամենամյա 7-րդ մարաթոնը, որին Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական գրադարանից մասնակցեցին գրադարանավարներ՝ Նարինե Հարությունյանն ու Մարիաննա Գրիգորյանը:
ԲՊՀ գիտական գրադարանի «Էջանիշ» ընթերցասերների ինտելեկտուալ ակումբի համակարգող գրադարանավարների կողմից ապրիլի 21-ին անցկացվեց հանդիպում՝ Պուլիտցերյան մրցանակակիր Փիթեր Բալաքյանի կենսագրության և «Տարվա լավագույն գիրք» ճանաչված «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրության քննարկում, որին մասնակիցեցին ԲՈՒՀ-ի ուսանողները:
Գործնական սեմինար՝ «Ժամանակակից գիտական տեղեկատվական շտեմարաններ և գիտական էլեկտրոնային աղբյուրներ» թեմայով
Ս.թ-ի ապրիլի 22-ին, ԲՊՀ գրադարանում, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ «Ժամանակակից գիտական տեղեկատվական շտեմարաններ և գիտական էլեկտրոնային աղբյուրներ» գործնական սեմինարը: Սեմինարը վարեց էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ՝ Արմինե Վարդանյանը:
Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու արդի գիտական տեղեկատվական շտեմարանների, ինչպես նաև ԲՊՀ գրադարանում առկա էլեկտրոնային աղբյուրների հետ, ուսումնասիրվեց Zotero և Mendeley գիտահետազոտական ծրագրերը: Մասնավորապես ուսումնասիրվեց ORCID գիտնականների միասնական միջազգային ռեգիստրը, ներկայացվեց վերջինիս նպատակը և օգտագործման առավելությունները:
Սեմինարին մասնակցեցին ԲՊՀ դասախոսներ, հայցորդներ և ուսանողներ:
Այն կրեց ինտերակտիվ բնույթ ներկաների ակտիվ հարց ու պատասխանի, ինչպես նաև մտքերի փոխանակության շնորհիվ:
Գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման դասընթաց
Ս.թ. ապրիլի 25-26-ին և մայիսի 2-3-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկեց գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր ԲՊՀ շարունակական կրթության կենտրոնի և ԲՊՀ գիտական գրադարանի կողմից:
Դասընթացի նպատակն էր ծանոթացնել գրադարանավարներին ժամանակակից գրադարանային միտումներին, գրադարանների ռազմավարությանը և քաղաքականությանը, մարտահրավերներին, ժամանակակից գրադարանային բառապաշարին և եզրույթներին, ինչպես նաև հաղորդել մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ:
Տեսական դասընթացների և գործնական աշխատանքների ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ հիմնախնդիրները՝
- 21-րդ դարի գրադարանների ռազմավարությունը և քաղաքականությունը: ՀՀ օրենքը գրադարանների և գրադարանային գործի մասին (հեղինակային իրավունք, կանոնադրություն, համապատասխան օրենսդրական կարգավորումներ);
-
Ժամանակակից գրադարանը որպես տեղեկատվության աղբյուր և բազմալեզու միջավայր;
-
Գրադարանային ոլորտի եզրույթներ /հայերեն-ռուսերեն-անգլերեն/;
-
Գրադարանային - մատենագիտական անհրաժեշտ գիտելիքների հաղորդում և կիրառում:
Դասընթացին մասնակցեցին 30 գրադարանավարներ Երևանից և մարզերից: Վերապատրաստմանը ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:
Դասընթացը վարեցին ԲՊՀ գրադարանի էլ. տեղեկատվության բաժնի պետ Արմինե Վարդանյանը և ԲՊՀ գրադարանի գիտական համակարգող Դիանա Սարաֆյանը:
Մեդիագրագիտության դաս-սեմինար
Ս.թ. մայիսի 18-ին, ԲՊՀ գրադարանում, «Նորարար Գրադարաններ» աշխատաժողովի շրջանակում, տեղի ունեցավ՝ Մեդիագրագիտության դաս-սեմինար:
Սեմինարի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին՝
-
Ինչ է մեդիան, որն է նրա ասելիքը;
-
Մեդիայի պատմությունը;
-
Տեղեկատվական խեղումներ;
-
Փաստերի, տեղեկատվության ստուգում;
-
Կայքերի, սոց.ցանցերի ստուգում:
Դաս-սեմինարը կրեց ինտերակտիվ բնույթ ներկաների հարց ու պատասխանի շնորհիվ: Սեմինարին մասնակցեցին ԲՊՀ ուսանողները:
Դաս-սեմինարը վարեց ԲՊՀ էլեկտրոնային տեղեկատվության բաժնի մատենագետ՝ Ա.Պապիկյանը:
Հանդիպում Ամերիկյան դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն՝ Ներսես Հայրապետյանի և Ավ. Իսահակյանի անվան գրադարանի Ամերիկյան անկյան համակարգող՝ Նելլի Խաչատրյանի հետ
Ս.թ. մայիսի 30-ին, ԲՊՀ գրադարանը հյուրընկալեց Ամերիկյան դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն՝ Ներսես Հայրապետյանին և Ավ. Իսահակյանի անվան գրադարանի Ամերիկյան անկյան համակարգող՝ Նելլի Խաչատրյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Ամերիկյան դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի և ԲՊՀ գրադարանի համագործակցության ապագա պլանները:
Հյուրերը շրջեցին ԲՊՀ գրադարանում, այցելեցին Վ.Բրյուսովի և ԲՊՀ պատմության թանգարաններ, ծանոթացան այնտեղ պահվող բացառիկ նմուշների հետ:
Հանդիպումը հիշարժան էր նաև նրանով, որ հյուրերը գրադարանին նվիրեցին Rebecca Silnit “The Best American Essays 2019”, Maior Jackson “The Best poetry 2019”, Orhan Pamuk “My Name is Red”գրքերը, ինչպես նաև գրադարանին հանձնվեց Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը» գիրքը, ընթերցանության մարաթոնին մասնակցության համար:
Հանդիպում հայ ժամանակակից գրողների հետ
Ավստրիական գրադարանում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների գերմաներեն թարգմանությունների ժողովածուի շնորհանդեսը: Հրավիրված էին թարգմանիչ, գրող, ինչպես նաև ԲՊՀ-ի շրջանավարտ Ագապի Մկրտչյանը, արձակագիր Համբարձում Համբարձումյանը, թատերագետ, արձակագիր Անուշ Ասլիբեկյանը: Միջոցառմանը ներկա էին նաև համալսարանի գրադարանի տնօրեն ՝ Լիանա Սաֆարյանը, Գերմաներենի ամբիոնի վարիչ Էլիզա Ղազարյանը, դասախոսներ ու ուսանողներ:
Հանդիպումը վարում էր դոցենտ Կարինե Հովհաննիսյանը: Ժամանակակից գրողներ՝ Անուշ Ասլիբեկյանն ու Համբարձում Համբարձումյանը ներկայացրեցին գրքում տեղ գտած իրենց պատմվածքները, իսկ Ագապի Մկրտչյանն էլ խոսեց հայերենից գերմաներեն թարգմանելու հետաքրքիր ու բարդ կողմերի մասին: Շնորհանդեսի ընթացքում ուսանողներն ու դասախոսները առիթ ունեցան լսել պատմվածքներից հատվածներ գերմաներեն ու հայերեն: Հայերեն հատվածը ներկայացրեցին գրողները, իսկ գերմաներեն թարգմանությունը նույն համալսարանի երրորդ կուրսի ուսանողներ՝ Հերիքնազ Եգանյանն ու Լիլիթ Սարգսյանը: Ընթերցումից հետո ուսանողները հետաքիքիր ու մասնագիտական հարցեր տվեցին գրողներին ու թարգմանչուհուն: Ունկնդիրներրին հետաքրքիր էր, թե արդյոք պատմության հերոսները հենց գրողներն են, թարգմանչուհուց էլ ուզում էին ճշտել, թե ինչպես է նա հայերենին բոնորշ արտահայտությունները կարողացել թարգմանել գերմաներեն:
Ակտիվ քննարկումից հետո գրադարանի տնօրեն Լիանա Սաֆարյանը, վստահեցրեց, որ նման հանդիպումները գրադարանում ավելի հաճախ կլինեն, քանի որ արդեն իսկ գեղեցիկ ավանդույթ է դարձել գրադարանում հայ և արտասահմանյան գրողների հետ հանդիպումներ կազմակերպելը:
Կիբեռանվտանգության դաս-սեմինար
Ս.թ. նոյեմբերի 14-ին ԲՊՀ գրադարանում, «Նորարար Գրադարաններ» աշխատաժողովի շրջանակում, տեղի ունեցավ դաս-սեմինար «Կիբերանվտանգություն» թեմայով:
Քննարկման համար առանձնացվել էր մի քանի թեմաներ`
* Համակարգչային վիրուսներ՝ մանրամասնելով <<Key logger>>-ային կոչվող ծրագիրը:
* Վիրուսների դեմ պայքարը՝ առանձնացնելով մի քանի եղանակներ:
* Էլեկտրոնային փոստերի միջոցով վիրուսային ծրագրերի տարածումը՝ քննարկելով դրանցից պաշտպանվելու մի քանի կանոններ:
* Գովազդների միջոցով կիբեռհարձակումների բավականին մեծ տարածումը վերջին շրջանում՝ հորդորելով չհավատալ այդպիսի գովազների:
* Գաղտնաբառեր / ամուր գաղտնաբառեր ստեղծելու կանոններ և այլն:
Դաս-սեմինարը կրեց ինտերակտիվ բնույթ ներկաների հարց ու պատասխանի շնորհիվ: Սեմինարին մասնակցեցին ԲՊՀ ուսանողները:
Դաս-սեմինարը վարեց ԲՊՀ էլեկտրոնային տեղեկատվության բաժնի մատենագետ Անժելա Դոլմազյանը:
«Նորարար գրադարաններ 2022» ամենամյա աշխատաժողով
Նոյեմբերի 28-ից 30-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ 2022» ամենամյա 5-րդ աշխատաժողովը, որը իրականացվել է ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ: Հայաստանի հանրային և համալսարանական բազմաթիվ գրադարաններ հավաքվել էին միասին քննարկելու թվային տեխնոլոգիաների դարաշրջանում գրադարանների նորարար լուծումները: Աշխատաժողովին մասնակցություն է ունեցել նաև ԲՊՀ գրադարանը՝ ի դեմս էլեկտրոնային տեղեկատվության բաժնի մատենագետ Անժելա Դոլմազյանի:
ԲՊՀ գրադարանը ներկայացրեց տարվա ընթացքում գրադարանում անցկացրած լավագույն և նորարար ծրագրերը՝ գրքերը առցանց պատվիրելու հնարավորությունները (դրական և բացասական կողմերը), KOHA էլեկտրոնային գրացուցակը և ԲՊՀ էլեկտրոնային պահոցը (Repository of Brusov State University), որը հիմնված է Dspace-ի՝ բաց ծածկագրով ծրագրային փաթեթի վրա:
Ինչպես նաև աշխատաժողովի օրակարգում բարձրացվեցին մի շարք կարևոր թեմաներ և հարցեր, ինչպիսիք են՝
- Գրադարանային խնդիրների քննարկում և ոլորտի նորություններ;
- Գրադարանային աշխատանքը հաշմանդամություն ունեցող անձանց հետ;
- Արդյունավետ հաղորդակցություն;
- Գրադարանում եռաչափ տպագրության ծառայությունների մշակում և կիրառում;
- Ստեղծարարություն. համաշխարհային փորձ և ստեղծարարության համար օգտագործվող ժամանակակից գործիքներ: