2022 միջոցառումներ - MINERVA
«ORCID (Open Researcher and Contributor ID)
ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՁԱԶԳԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ»
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ
Մարտի 31, Երևան, Հայաստան
2022 թվականի մարտի 31-ին, Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանում (ԲՊՀ) ERASMUS+ CBHE «Հետազոտությունների կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (MINERVA)» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ գործնական դասընթաց «ORCID (Open Researcher and Contributor ID) Հետազոտողների միասնական միջազգային ռեգիստր» խորագրով:
Դասընթացը վարեց գրադարանի էլեկտրոնային բաժնի պետ Արմինե Վարդանյանը:
Դասընթացի շրջանակներում քննարկնեցին հետևյալ թեմաները՝
- Ինչպես գրանցվել ORCID համակարգում;
- Ինչպես մուտքագրել անձնական տվյալները;
- Ինչպես մուտքագրել հրատարակված աշխատությունները;
- Ինչպես գեներացնել ORCID նույնացուցիչը միջազգային գիտաչափական և վարկանշային հարթակների հետ:
Սեմինարին մասնակցեցին ԲՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը:
Դասընթացի վերջում բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան գրանցվել ORCID համակարգում և մուտքագրել իրենց տվյալները:
ՄԻՆԵՐՎԱ ԾՐԱԳՐԻ 6-ՐԴ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ
Ապրիլի 1, առցանց
Ս.թ. ապրիլի 1-ին ERASMUS+ MINERVA (MINERVA- Strengthening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) միջազգային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ առցանց 6-րդ կոնսորցիումի հանդիպումը, որին մասնակցություն ունեցան նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (ԲՊՀ) աշխատանքային խմբի անդամները:
Հանդիպման ընթացքում ծրագրի գործընկեր համալսարանները, այդ թվում՝ ԲՊՀ-ն, ներկայացրին 2021 թվականին կատարված աշխատանքները և առկա արդյունքները՝ ըստ աշխատանքային փաթեթների: Նշված ծագրի ԲՊՀ համակարգող Ա. Չուլյանը ներկայացրեց ԲՊՀ-ի կողմից MINERVA ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ և ԳԻՏԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ
22 ապրիլ, Երևան, Հայաստան
Ս.թ-ի ապրիլի 22-ին, ԲՊՀ գրադարանում, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ «Ժամանակակից գիտական տեղեկատվական շտեմարաններ և գիտական էլեկտրոնային աղբյուրներ» գործնական սեմինարը: Սեմինարը վարեց էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ՝ Արմինե Վարդանյանը:
Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու արդի գիտական տեղեկատվական շտեմարանների, ինչպես նաև ԲՊՀ գրադարանում առկա էլեկտրոնային աղբյուրների հետ, ուսումնասիրվեց Zotero և Mendeley գիտահետազոտական ծրագրերը: Մասնավորապես ուսումնասիրվեց ORCID գիտնականների միասնական միջազգային ռեգիստրը, ներկայացվեց վերջինիս նպատակը և օգտագործման առավելությունները:
Սեմինարին մասնակցեցին ԲՊՀ դասախոսներ, հայցորդներ և ուսանողներ:
Այն կրեց ինտերակտիվ բնույթ ներկաների ակտիվ հարց ու պատասխանի, ինչպես նաև մտքերի փոխանակության շնորհիվ:
«ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» (ORCID) ԹԵՄԱՅՈՎ
ՎԵԲԻՆԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ
Ապրիլի 25, առցանց
Ս.թ. ապրիլի 25-ին, §Ազգային գրադարանային շաբաթ¦ ծրագրի շրջանակում, Ազգային գրադարանը կազմակերպեց «Հետազոտական գործունեության կառավարում» (ORCID) թեմայով վեբինար։
Վեբինարի առավելությունը կայանում էր նրանում, որ այն բաց էր և հասանելի բոլորի համար: Մասնակիցների շարքում էին ՀՀ մի շարք գրադարանների աշխատակիցներ:
Վեբինարի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին թե ինչ է իրենից ներկայացնում “ORCID” ծրագիրը, նրա առավելությունները, ինչպես նաև հստակ ցույց տրվեց, թե ինչպես կարող են մուտքագրել անձնական տվյալներ և հրապարակել աշխատություններ:
Վեբինարը վարեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Էլեկտրոնային տեղեկատվության բաժնի պետ՝ Արմինե Վարդանյանը:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ
«ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ / "ORCID"»
28 ապրիլ, Երևան, Հայաստան
Ս.թ. ապրիլի 28-ին, Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանում (ԲՊՀ) ERASMUS+ CBHE «Հետազոտությունների կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (MINERVA)» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ գործնական սեմինար «Հետազոտական գործունեության կառավարում / "ORCID"» խորագրով:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց, թե ինչ է իրենից ներկայացնում ORCID համակարգը և վերջինիս առավելությունները: Մասնակիցներին մանրամասն տեղեկացվեց, թե ինչպես կարող են գրանցվել ORCID համակարգում, մուտքագրել անձնական տվյալներ, հրատարակել աշխատություններ և գեներացնել ORCID նույնացուցիչը միջազգային գիտաչափական և վարկանշային հարթակների հետ:
Սեմինարին մասնակցեցին ԲՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը:
Դասընթացը վարեց գրադարանի էլեկտրոնային բաժնի պետ՝ Արմինե Վարդանյանը:
MINERVA ԾՐԱԳՐԻ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՅՑ
Հունիս 15, Երևան, Հայաստան
MINERVA ծրագրի շրջանակներում `«Մոլդովայում և Հայաստանում բուհերի հետազոտությունների կառավարման և գիտության բաց կարողությունների ամրապնդում», 2022 թվականի հունիսի 15 -ին դիտորդական այց է կատարվել Բրյուսովի անվան պետական համալսարան :
Ծրագրի մենեջեր Ռոդիկա Կրուդուն և ծրագրի ֆինանսական մենեջեր Աննա Մադան այցելեցին Բրյուսովի անվան պետական համալսարան: Այցի հիմնական նպատակն էր ստուգել MINERVA ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև քննարկվեց MINERVA ծրագրի գործունեության ապագա պլանները:
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ «ՄԻՆԵՐՎԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
2021-2022 թթ. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (ԲՊՀ) ՄԻՆԵՐՎԱ միջազգային ծրագրի («Հետազոտությունների կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») շրջանակներում կազմակերպել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ գիտահետազոտական կողմնորոշման սեմինարներ ուսանողների, դասախոսների, երիտասարդ դասախոսների և ակադեմիական ու գիտական համայնքի այլ շահագրգիռ կողմերի համար: Գիտահետազոտական կողմնորոշմանը միտված սեմինարների ընթացքում քննարկվել են գիտահետազոտական ոլորտի առանձնահատկություններն ու արդի խնդիրները: Մասնավորապես՝ հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել ստանալու օգտակար տեղեկություն և համալրելու իրենց գիտելիքները գիտահետազոտական գործունեության շրջանակն ընդգրկող ոլորտներում, ներառյալ հանրահասանելի գիտության, ակադեմիական ազնվության, հեղինակային իրավունքի, հետազոտական աշխատանքների կատարման և առնչվող այլ բնագավառներում:
Սեմինարները միտված են եղել նաև օժանդակելու և կողմնորոշելու ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին իրենց ներկա ու ապագա գիտահետազոտական աշխատանքների կատարման գործընթացում: Գիտահետազոտական կողմնորոշմանը միտված հանդիպումները կազմակերպվել և իրականացվել են ԲՊՀ «ՄԻՆԵՐՎԱ» ծրագրի աշխատանքային խմբի անդամների, մասնավորապես՝ ԲՊՀ գրադարանի և Որակի ապահովման կենտրոնի կողմից: