ԵՊԼՀ-ն կառավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բուհի կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա, միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ՝ հիմնադրի, լիազոր մարմնի, ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի, ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:
ԵՊԼՀ-ի կառավարման բարձրագույն  և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ԵՊԼՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 24 է: 

ՀՀ վարչապետի 2017թ. հոկտեմբերի 4-ի N 1119-Ա որոշմամբ հաստատվել է «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներքոնշյալ կազմը: