Բրյուսովյան գիտական կենտրոնի միջոցառումներ - 2021
18-05-2021
Վալերի Բրյուսովը և Վլադիմիր Նաբոկովը․ ստեղծագործ անձի հայեցակարգը
Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Բրյուսովյան գիտական կենտրոնը Վալերի Բրյուսովի թանգարանում անցկացրեց «Վալերի Բրյուսովը և Վլադիմիր Նաբոկովը․ ստեղծագործ անձի հայեցակարգը» խորագրով դասախոսություն։
04-06-2021
Այց Վ.Բրյուսովի թանգարան
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում ս.թ. հունիսի 4-ին ժ. 11:00-ին Վ.Բրյուսովի թանգարան այցելեցին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի /ՌԳՄԿ/ ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՌԳՄԿ ռուսաց լեզվի բաժնի ղեկավար Ս․Հ․ Սարաջյանը, Երևանի Գ. Ստարավոյտովայի անվ. թիվ 177 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչները և աշակերտները։ Միջոցառումը կազմակերպվել է ռուսաց լեզվի շաբաթվան և Ա․Ս․ Պուշկինի 222-ամյակին նվիրված ՌԳՄԿ ծրագրի շրջանակներում։ Հյուրերը մասնակցեցին «Իմ Պուշկինը» խորագրով ինտերակտիվ խաղին, շրջայց կատարեցին Վալերի Բրյուսովի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի թանգարաններ, ինչպես նաև այցելեցին Բրյուսովյան գիտական կենտրոնը և Բրյուսովյան գիտական կենտրոնի թեմատիկ ցուցահանդեսը։ Մասնակիցները նաև ծանոթացան Վ․ Բրյուսովի հեղինակած «Իմ Պուշկինը» գրքին։
09-09-2021
Շրջայց Վալերի Բրյուսովի թանգարան
2021 թվականի սեպտեմբերի 9-ին Բուլղարիայի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի պրոռեկտոր Իվանկա Ստանկովան և Erasmus+ ծրագրի համակարգող Ստանիսլավ Գրոզդանովը շրջայց կատարեցին Վալերի Բրյուսովի թանգարան։
24-12-2021
Վ․ ԲՐՅՈՒՍՈՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՈԵԶԻԱ» ԱՆԹՈԼՈԳԻԱՅԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ
105-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
2021 թվականի դեկտեմբերի 24-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Վ․ Բրյուսովի «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի հրատարակման 105-ամյակին նվիրված միջոցառում։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Վալերի Բրյուսովի բանաստեղծական և արձակ մի շարք ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների գրքի շնորհանդեսը, ինչպես նաև՝ Վ. Բրյուսովի «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի հրատարակման 105-ամյակին նվիրված միջազգային լուսանկարչական մրցույթի լավագույն աշխատանքների ցուցադրությունը և հաղթողների պարգևատրման արարողությունը։
Վալերի Բրյուսովի թարգմանությունների գրքում վերատպվել են 1957 թվականին լույս տեսսած թարգմանությունների գրքի Պարույր Սևակի թարգմանությունները, ինչպես նաև՝ 2021 թվականին արված նոր թարգմանությունները։ Բանաստեղծությունները թարգմանել է բանաստեղծ, թարգմաինչ, Հայաստանի գրողների միության անդամ Խորեն Գասպարյանը։ Վալերի Բրյուսովի արձակ ստեղծագործությունները թարգմանել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը։ Թարգմանությունների գիիքրը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի համատեղ նախագիծն է։
Նաև ամփոփվեցին միջազգային լուսանկարչական մրցույթի արդյունքները։ Մասնակիցները Հայաստանից, Ռուսաստանից և Իսրայելից էին։ Լավագույն լուսանկարների հեղինակներն արժանացան դիպլոմների և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից խրախուսական պարգևների։
Միջոցառումը կազմակերպել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։