Կենտրոնի մասին

Աշխատաշուկայում ԵՊԼՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացման, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդման ու համագործակցության զարգացման նպատակով ԵՊԼՀ-ում գործում է կարիերայի կենտրոն: Կարիերայի կենտրոնը ներհամալսարանական միակ կառույցն է, որը զբաղվում է ԵՊԼՀ շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով։  Այն ստեղծվել է 2007թ.-ի նոյեմբերի 3-ին ԵՊԼՀ գիտական խորհրդի որոշմամբ: Կարիերայի կենտրոնի կանոնադրությունը հաստատված է գիտական խորհրդի կողմից։ 

Կարիերայի կենտրոնի նպատակն է ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը և արդի աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշման ուղղորդումը, ինչպես նաև շրջանավարտ-բուհ կապի հաստատումն ու ամրապնդումը:

Կարիերայի կենտրոնի գործառույթները
  • Տարաբնույթ միջոցառումների՝ ինտերնշիփ ծրագրեր, սեմինար-դասընթացներ, հանդիպումներ կենտրոնի գործընկերների հետ և այլն, կազմակերպում՝ ի նպաստ ուսանողների և շրջանավարտների մրցունակության և տեղեկացվածության բարձրացման,
  • Տարաբնույթ ուսումնասիրությունների իրականացում աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և հիմնահարցերի վերաբերյալ,
  • Գործատուների հետ համագործակցության շրջանակներում աշխատանքային տոնավաճառների պարբերաբար կազմակերպում,
  • Ռեզյումեներ կազմելու, տարաբնույթ հարցազրույցների ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորելու համար խորհրդատվության տրամադրում ուսանողներին և շրջանավարտներին,
  • Տեղական, ինչպես նաև միջազգային կամավորական և կրթական մի շարք ծրագրերի իրականացում, մասնավորապես՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակում երիտասարդական փոխանակման ծրագրեր, վերապատրաստումներ, Եվրոպական կամավորական ծառայություն ծրագիր, Կրեդիտային շարժունություն և այլն,
  • Էլեկտրոնային հասցեների ու խմբերի, ինչպես նաև ԵՊԼՀ կայքի և սոցիալական ցանցերի միջոցով ազգային, տարածաշրջանային և միջազգային կրթական ծրագրերի, թափուր աշխատատեղերի, սեմինարների, կամավորական ծրագրերի և դասընթացների վերաբերյալ տեղեկատվության տարածում ուսանողների և շրջանավարտների շրջանում: 


Կարիերայի կենտրոնը համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների, ՀՀ պետական և մասնավոր ընկերությունների և ձեռնարկությունների հետ։ Գործընկերների ամբողջական ցանկը կարող եք գտնել Համագործակցություն հատվածում։

 
 

Կարիերայի կենտրոնի ղեկավար, ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման գործադիր տնօրեն

Լևոն Բաբամյան

Հեռ՝ +374 11 300111 / 2-91
Էլ. փոստ`levon.babamyan@gmail.com