Ռեկտորատ

Համալսարանի Ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի տեղակալը, աշխատակազմի ղեկավարը,, ֆակուլտետների դեկանները, գիտական քարտուղարը և գլխավոր հաշվապահը: Ռեկտորատի կազմում ռեկտորի հրամանով կարող են ընդգրկվել  կառուցվածքային ստորաբաժանումների  ղեկավարները, այլ աշխատակիցներ, արհմկոմիտեի և ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ: Ռեկտերատի կազմը հաստատում է ռեկտորը;

Ռեկտորատը համալսարանի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ՝ համալսարանի կանոնադրությանը և Ռեկտորատի աշխատակարգին համապատասխան իրեն ընձեռնված լիազորությունների շրջանակում քննարկում է Համալսարանի գործունեության ոլորտներին վերաբերող և Ռեկտորատի աշխատակարգով նախատեսված հարցեր:

Ռեկտորատն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով:

Ռեկտորատի նախագահն ի պաշտոնե ռեկտորն է:

Ռեկտորատի կազմ