ԲՊՀ հետբուհական կրթություն

1963թ.-ից ԲՊՀ-ն իրականացնում է ասպիրանտական կրթություն, որը նպաստում է բարձրագույն որակավորման կադրերի պատրաստմանը /դոկտորանտներ, ասպիրանտներ, հայցորդներ/։

ԲՊՀ-ն իրականացնում է ասպիրանտական կրթություն 9 մասնագիտությունների գծով առկա/հեռակա ասպիրանտների, հայցորդների և դոկտորանտների համար: Դրանք են՝ 

o   Ժ.01.03      Ռուս գրականություն

o   Ժ.01.07      Արտասահմանյան գրականություն

o   Ժ.02.02      Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն

o   Ժ.02.04      Սլավոնական լեզուներ

o   Ժ.02.07      Ռոմանագերմանական լեզուներ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն)

o   ԺԳ.00.01   Մանկավարժության տեսություն և պատմություն

o   ԺԳ.00.02   Դասավանդման և ուսուցման մեթոդիկա

o   ԻԳ.00.02   Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ

o  ԻԳ.00.04    Միջազգային հարաբերություններ

2024/25 Ասպիրանտուրայի ընդունելության քննության հարցաշար

2023/24 Ասպիրանտուրայի ընդունելության քննության հարցաշար

2022/23 Ասպիրանտուրայի ընդունելության քննության հարցաշար

2021/22 Ասպիրանտուրայի ընդունելության քննության հարցաշար

2020/21 Ասպիրանտուրայի ընդունելության քննության հարցաշար

2019/20 Ասպիրանտուրայի ընդունելության քննության հարցաշար

2023-2024 ուստարվա հունվարի 1-ի դրությամբ ԲՊՀ-ում հետբուհական կրթություն ստացող սովորողների թիվը կազմում է 27 սովորող, այդ թվում՝

➢ 6 առկա ուսուցմամբ ասպիրանտ,

➢ 3 հեռակա ուսուցմամբ ասպիրանտ,

➢ 18 հայցորդ:

 ՈԱՇ մակարդակ/Աստիճան՝ Մակարդակ 8/(ասպիրանտ, հայցորդ),

 Տևողությունը՝ առկա ուսուցում՝ 3 տարի, հեռակա ուսուցում՝ 4 տարի, հայցորդություն՝ 5 տարի

 Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)՝ 180 ECTS  կրեդիտ

 Դասավանդման լեզուն (ները)՝ հայերեն և օտար լեզու (ըստ մասնագիտությունների)

 Ակադեմիական տարվա սկիզբ՝ հոկտեմբեր և փետրվար

 Ընդունելության պայմաններ՝ դիմորդը պետք է ունենա մագիստրոսի որակավորում և հանձնի սահմանված քննությունները:

Հայցորդ ձևակեևպվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր (անձնական թերթիկ)

Ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր (անձնական թերթիկ)

Հետագա ուսումնառության հնարավորությունները՝ դոկտորանտուրա

 Ուսման վարձը՝ ՀՀ քաղաքացիների համար՝ 360.000 ՀՀ դրամ, օտարերկրյա քաղաքացիների համար՝ 540.000 ՀՀ դրամ