Միջոցառումներ 2024

Հանդիպում գրող և բանաստեղծ Վարուժան Հովսեփյանի հետ ԲՊՀ գիտական գրադարանում

Ս. թ. ապրիլի 15-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական գրադարանում մեկնարկեցին Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումները, որի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ժամանակակից գրող և բանաստեղծ, «Ճաշակ և կարծիք» ժողովածուի հեղինակ Վարուժան Հովսեփյանի հետ: Հանդիպմանը մասնակցեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և դասախոսները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՊՀ գիտական գրադարանի տնօրեն Դ. Սարաֆյանը:

Հանդիպման ընթացքում հեղինակը ներկայացրեց իր բանաստեղծությունները։ Հանդիպումն անցավ ԲՊՀ ուսանողների ակտիվ հարցերի և քննարկումների մթնոլորտում։

Գրողն իր շնորհակալական խոսքում խոստացավ ուսանողներին, որ հանդիպումը շարունակական բնույթ կկրի:

 

Հանդիպում գրադարանավարի հետ` «Ինչպես օգտվել գրադարանի ծառայություններից» թեմայով 

Ս.թ. ապրիլի 17-ին Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Վ. Բրյուսովի անվան համալսարանի գիտական գրադարանում առաջին անգամ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում գրադարանավարի հետ` «Ինչպես օգտվել գրադարանի ծառայություններից» թեմայով:

Հանդիպման ընթացքում գրադարանի Էլեկտրոնային տեղեկատվության բաժնի պետ Նարինե Հարությունյանն ուսանողներին ներկայացրեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թվային պահոցը (Repository of Brusov State University), որտեղ տեղադրված են թվայնացված դասագրքեր, ուսումնաօժանդակ գրականություն, գիտական հոդվածներ և այլ նյութեր։

Մասնակիցներն անհրաժեշտ խորհուրդներ ստացան էլեկտրոնային քարտարանում /koha.brusov.am/ ավելի հեշտ և արագ որոնում իրականացնելու համար։

 

«Խոսենք պոեզիայի լեզվով» ասմունքի մրցույթ ԲՊՀ գիտական գրադարանում

Ս. թ. ապրիլի 19-ին Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական գրադարանում անցկացվեց ասմունքի մրցույթ՝ «Խոսենք պոեզիայի լեզվով» խորագրով։

Գիտական գրադարանի տնօրեն Դ. Սարաֆյանը ողջունեց մասնակիցներին և բարձր գնահատեց նրանց ակտիվությունը և ուշադրությունը գրականության և պոեզիայի նկատմամբ:

Մասնակիցներին ողջունեցին նաև Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը և թանգարանի ֆոնդապահ Սեյրանուհի Գեղամյանը:

Մրցույթին մասնակցեց ԲՊՀ 28 ուսանող։ Բոլորը գրադարանի կողմից արժանացան շնորհակալագրերի՝ ակտիվ մասնակցության համար։ Մասնակիցները ներկայացրեցին ինչպես հայ և ռուս հեղինակների ստեղծագործությունները, այնպես էլ սեփական բանաստեղծությունները:

Ելույթները գնահատեցին ժյուրիի անդամները՝

Վարդանյան Անահիտ Գագիկի – բ.գ.թ., դոցենտ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչի ժ/պ,

Սաֆարյան Լիանա Ապրեսի – բ.գ.թ., դոցենտ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի համաշխարհային գրականության և քաղաքակրթությունների ամբիոնի վարիչի ժ/պ,

Աննա Գալստյան – բանաստեղծուհի, լեզվաբան (Honorary Membership of the International Society of Poets of 2002-2003, International Poet of Merit Award),

Արամ Գյուրջյան – հեղինակ, կատարող, դերասան /Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոն/,

Մարինա Զագրեբելնայա – թատրոնի ռեժիսոր, մանկավարժ, բանաստեղծուհի, դերասանուհի:

Ժյուրիի անդամները շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին հետաքրքիր ելույթների, պոեզիայի նկատմամբ դրսևորած սիրո համար:

Լավագույն պատվավոր հորիզոնականները զբաղեցրեցին՝

1․ Ղարագյոզյան Անահիտ /Владимир Листомиров. «Я читал много книг.. »/
2․ Բարսեղյան Հասմիկ /Ֆելիքս Պետրոսյան: «Ինձ ծափեր պետք չեն»/
3․ Սարգսյան Աստղիկ /Պարույր Սևակ: «Իսկ եթե չգամ, չկամ»/ 

Նշենք, որ մասնակիցներից մի քանիսը ժյուրիի անդամների կողմից արժանացան հատուկ մրցանակների։

Ապրիլի 15-ից 22-ը գրադարանում անցկացվեց նաև «Ֆրանսիական ոսկե ֆոնդի գանձերը․ Էմիլ Զոլա» ցուցադրությունը:

ԲՊՀ-ում տեղի ունեցավ գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման դասընթացը

ԲՊՀ համալսարանական շարունակական կրթության բաժինը և գիտական գրադարանը իրականացրին գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման հերթական դասընթացը։

Վերապատրաստման ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների գրադարանավարները ստացան մասնագիտական համապատասխան տեղեկատվություն ժամանակակից հասանելի ծառայությունների, գիտահետազոտական տեղեկատվական աղբյուրներից օգտվելու մատչելիության մասին:

Վերապատրաստումն իրականացրին ԲՊՀ գիտական գրադարանի տնօրեն Դիանա Սարաֆյանը և Էլեկտրոնային տեղեկատվության բաժնի պետ Նարինե Հարությունյանը։

Դասընթացի վերջում մասնակիցներին ողջունեց ԲՊՀ Աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Գևորգ Հակոբյանը և հանձնեց նրանց մասնակցության հավաստագրեր։

Տեսական դասընթացների և գործնական աշխատանքների ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները՝

  • Մատենավարության հիմունքներ․Կոհա քարտագրում USMARC թվային ձևաչափով,
  • Ժամանակակից գրադարանը որպես տեղեկատվութան աղբյուր և բազմալեզու միջավայր,
  • Օգտակար հղումներ, որոնման համակարգեր համացանցում,
  • Գրադարանից օգտվողներին մշակութային, կրթական և ժամանցի ծառայությունների մատուցման նոր ձևեր,
  • Գրադարանային գործունեության գովազդ, մարքեթինգ և PR,
  • Գրադարանային գործունեության իրավական կարգավորում․ Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ:

ԲՊՀ-ում տեղի ունեցավ գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման եռօրյա հեռավար դասընթացը 

ԲՊՀ համալսարանական շարունակական կրթության բաժինը և գիտական գրադարանը իրականացրին գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման հերթական դասընթացը, որը այս անգամ հեռավար էր։

Վերապատրաստման ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների գրադարանավարները ստացան մասնագիտական համապատասխան տեղեկատվություն ժամանակակից հասանելի ծառայությունների, գիտահետազոտական տեղեկատվական աղբյուրներից օգտվելու մատչելիության մասին:

Վերապատրաստումն իրականացրին ԲՊՀ գիտական գրադարանի տնօրեն Դիանա Սարաֆյանը և Էլեկտրոնային տեղեկատվության բաժնի պետ Նարինե Հարությունյանը։

Տեսական դասընթացների և գործնական աշխատանքների ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները՝

  • Գրադարանային ֆոնդի մշակում, հաշվառում, գույքագրում և սպասարկում,
  • Ժամանակակից գրադարանը որպես տեղեկատվութան աղբյուր և բազմալեզու միջավայր,
  • Գրադարանավարների՝ դպրոցականների հետ աշխատելու առանձնահատկությունները,
  • Մատենավարության հիմունքներ․ Կոհա քարտագրում USMARC թվային ձևաչափով,
  • Գրադարանային գործունեության գովազդ, մարքեթինգ և PR,
  • Գրադարանային գործունեության իրավական կարգավորում. Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ,
  • Օգտակար հղումներ, որոնման համակարգեր համացանցում,
  • Գրադարանից օգտվողներին մշակութային, կրթական և ժամանցի ծառայությունների մատուցման նոր ձևեր։