ԲՊՀ ուսանողական խորհուրդ
ԲՊՀ ուսանողական խորհուրդը /ՈՒԽ/ հիմնադրվել է 1997թ. սեպտեմբերին: Ուսանողական խորհուրդը կամավորութան սկզբունքով ձևավորված ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է:
ՈՒԽ նպատակներն են՝
- Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, համալսարանի կառավարման համապատասխան մարմիններին ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր.
- Մասնակցել ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.
- Իրազեկել ուսանողներին իրենց իրավումնքերի ու պարտականությունների մասին.
- Համախմբել ԲՊՀ ուսանողներին տարբեր ուսանողական միավորումներում՝ հանձնաժողովներում, ակումբներում, խմբակներում, միություններում և այլն, ու համակարգել դրանց աշխատանքները՝ նպաստելով ուսանողների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու խթանելով ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը,
- Աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը,
ՈՒԽ-ն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը/ԲՊՀ կառավարման մարմիններում ուսանողները կազմում 25%/:
Ուսխորհրդի կառավարման մարմինները
- Ընդհանուր ժողով
- Նախագահություն
- Նախագահ
ԲՊՀ ՈՒԽ բարձրագույն ղեկավար մարմինը ԲՊՀ ՈՒԽ ընդհանուր ժողովն է, որն ընտրվում է ուսանողների մասնակի շրջափոխության սկզբունքով:
ԲՊՀ ՈՒԽ նախագահությունը բաղկացած է ԲՊՀ ՈՒԽ նախագահից, ֆակուլտետային ՈԻԽ նախագահներից, ԲՊՀ ՈՒԽ մշտական հանձնաժողովների նախագահներից և քարտուղարից:
ԲՊՀ ՈՒԽ նախագահը ընտրվում է ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպված ընտրությունների արդյունքում՝ ուսանողների ուղղակի ընտրության, գաղտնի քվեարկության միջոցով՝ երկու տարի ժամկետով: Սահմանված ժամկետը լրանալու կամ ԲՊՀ-ում ուսումն ավարտելու դեպքում ԲՊՀ ՈՒԽ նախագահը վայր է դնում իր լիազորությունները:
ՈՒԽ-ն ունի իր «Պոլիգլոտ» ուսանողական ամսագիրը, որը լուսաբանում է ՈՒԽ աշխատանքները և գործունեությունը և ԲՊՀ-ում կատարվող իրադարձությունները:
ՈՒԽ մշտական գործող ստորաբաժանումները
- Ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ
- Հանձնաժողովներ
- Թերթի խմբագրություն
ՈՒԽ մշտական և ժամանակավոր ստորաբաժանումները
- Մշակույթի և սպորտի հանձնաժողով
- Ուսման որակի բարելավման հանձնաժողով
- Արտաքին կապերի և լրատվության հանձնաժողով
- Իրավատնտեսական հանձնաժողով
ՈՒԽ ակումբները
- Բանավեճի ակումբ
- «Կալեյդոսկոպ» գրական ակումբ
Շուշան Զաքարյան
ԲՊՀ ՈՒԽ նախագահի ժ/պ
Հեռ. (+374 10) 522 020 (2-68)
Էլ. փոստ` studcouncil@brusov.am