Կրթաթոշակներ

Հարգելի՛ ուսանող, 

Եթե Դուք հետաքրքրված եք ուսման որակը խթանող տարբեր մրցույթներով, որոնց հաղթողները ստանում են անվանական կրթաթոշակներ, արտերկրում սովորելու հնարավորություն, ստորև կարող եք ծանոթանալ ԵՊԼՀ-ում գործող ծրագրերի ցանկին՝

  1. Դասավանդիր Հայաստան (Teach for Armenia) կրթաթոշակ (ծրագիրը նախատեսված է ԵՊԼՀ-ի Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտությամբ ուսումնառող ուսանողների համար)
  2. Հայոց ցեղասպանության հիշատակի շարադրությունների մրցույթ – «Սահակ Բաղրամյան» հիմնադրամի անվան կրթաթոշակ (ծրագիրը նախատեսված է ԵՊԼՀ-ի բոլոր ուսանողների համար)
  3. Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ծրագիրը նախատեսված է Հայաստանի բուհերի գերմանախոս ուսանողների համար  և հնարավորություն է տալիս հայաստանցի ուսանողներին և երիտասարդներին լինել Գերմանիայի Բունդեսթագում, անձամբ շփվել քաղաքական գործիչների, տարբեր պատգամավորների հետ. սա նոր գիտելիքներ և արժեքավոր փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն է):
  4. Լեզուների ուսուցանումը խթանող կրթաթոշակներ, որոնք հատկացվում են ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանությունների կողմից՝ ներառելով ուսումնառության ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կրթական ծրագրեր համապատասխան երկրում.

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն Հայաստանում
Գերմանիայի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն Հայաստանում
Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանություն Հայաստանում
Բուլղարիայի Հանրապետության դեսպանություն Հայաստանում
Ռումինիայի դեսպանություն Հայաստանում
Լեհաստանի Հանրապետության դեսպանություն Հայաստանում

  1. Տարբեր կազմակերպությունների և անհատ անձերի կողմից տրվող կրթաթոշակներ.

«Սիրիահայերի հիմնադրամ»,
«Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն»,
«Հայ օգնության հիմնադրամ»,
«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»,
«Հրայր և Աննա Հովնանյան բ/հ»: