Միջոցառումներ
2020 թվականի դեկտեմբերի 14-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացավ համալսարանի հիմնադրման 85-ամյակին և Վ․ Բրյուսովի ծննդյան 147-ամյակին նվիրված աշխատաժողով։
Ներկաներին ողջունեցին բ․գ․դ․, պրոֆեսոր, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Ն․Մ․ Խաչատրյանը և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի և Բրյուսովյան գիտական կենտրոնի ղեկավար Լ․Ա․ Սաֆարյանը։
Աշխատաժողովի բովանդակային ուղղվածությունները հետևյալն էին՝
- ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ։ Զեկուցող՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Ի․Կ․ Պողոսյան։
- Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ՊՈԵԶԻԱՆ ԱՐԾԱԹԵ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՆՎԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ Զեկուցող՝ բ․գ․թ․ Դ․Ռ․ Սարաֆյան։
- «Հայաստանի պոեզիան»՝ ազգային գրականության անթոլոգիայի չափանիշ։ Զեկուցող՝ ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Ա․Հ․ Չուլյան։
- ԱՆՏԻԿ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ։ Զեկուցող՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Ն․Մ․ Խաչատրյան։
Միջոցառմանը մասնակցեցին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի ուսանողներ, դասախոսներ և այլոք։
Աշխատաժողովին մասնակցեցին նաև Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներ Ս․Բ․ Սամուելյանը և Ս․Հ․ Հարությունյանը։
Մեր հյուրերը կատարեցին շրջայց Վ. Բրյուսովի թանգարան, Բրյուսովյան գիտական կենտրոն և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պատմության թանգարան, ինչպես նաև ծանոթացան «Բրյուսովյան ընթերցումների պատմություն» ցուցահանդեսին:
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին սերտիֆիկատներ։
Միջոցառման կազմակերպիչներ՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Բրյուսովյան գիտական կենտրոն, գրադարանի ղեկավար Լ․Ա․ Սաֆարյան։