ՍՄԱՐԹ ձեռնարկատիրական կենտրոն
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի “SMART Caffe” ձեռնարկատիրական կենտրոնը հրավիրում է բոլոր մոտիվացված և հետաքրքրված ուսանողներին ու շրջանավարտներին դառնալ ձեռնարկատիրական կենտրոնի անդամ, միանալ ՍՄԱՐԹ թիմին, դիմել և դառնալ ձեռնարկատեր:
ԲՊՀ-ի “SMART Caffe” ձեռնարկատիրական կենտրոնին կարող են միանալ նրանք, ովքեր ցանկանում են գեներացնել հետաքրքիր և տարբերվող գաղափարներ, առկա գաղափարը վերափոխել բիզնեսի, միանալ մոտիվացված թիմերի: Կենտրոնի թիրախային խմբերն են այն սկսնակ ձեռնարկատերերը, ովքեր ունեն ստեղծագործական ներուժ, գաղափար, սակայն չունեն հմտություններ և ռեսուրսներ այդ ներուժը բիզնեսի վերափոխելու համար, ինչպես նաև հավելյալ աջակցության կարիք ունեն, կամ պարզապես ցանկանում են աշխատել ստեղծագործ միջավայրում:
SMART Caffe-ը բաց կենտրոն է, որը ողջունում է ուսանողներին, շրջանավարտներին, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմին:
“SMART Caffe” ձեռնարկատիրական կենտրոնն առաջարկում է համակարգչային և ծրագրային լիարժեք աջակցություն, դասընթացներ, մենթորություն, համագործակցային ցանցեր՝ առկա գաղափարները զարգացնելու համար: Կենտրոնը նաև ընդհանուր առմամբ զարգացնում է ուսումնառողների կրթական փորձը, ինչպես նաև նախապատրաստում է վերջիններիս աշխատանքային շուկայում մրցակցության և ակտիվ դերակատարության:
Բոլոր հետաքրքրված անձինք (ոչ ԲՊՀ ուսանող կամ շրջանավարտ) նույնպես կարող են միանալ SMART-ին: Պարտադիր նախապայման է թիմում ներգրավել առնվազն մեկ ԲՊՀ ուսանող կամ շրջանավարտ:
Բոլոր ստարտափերին “SMART Caffe” ձեռնարկատիրական կենտրոնն առաջարկում է՝
- պարբերաբար հանդիպումներ և դասընթացներ
- աշխատանքային տարածք,
- հանդիպումների տարածք,
- ժամանակակից հարմարություններ,
- դասախոսություններ ձեռնարկատերերի և փորձագետների կողմից,
- մենթորություն և քոուչինք,
- SMART CAFFES_CHANNEL վիրտուալ հարթակ՝ ընտրված շուկան հաղթելու համար,
- ֆինանսական հնարավոր ռեսուրսներ և աջակցություն,
- ուսանողների և շրջանավարտների համագործակցային ցանցեր,
- տրամադրող միջավայր,
- փորձառու թիմ,
- ընկերներ և սուրճ:
Հավելյալ տեղեկությունների և ընդգրկման գործընթացի համար կարող եք դիմել
ԲՊՀ-ի “SMART Caffe” ձեռնարկատիրական կենտրոն
Լևոն Բաբամյան, Էրազմուս+ ՍՄԱՐԹ ծրագրի տեղական համակարգող
Հեռ.՝ +374 11 300111 (ներքին 291)
Բջջ.` +374 93 555760
Անի Հովսեփյան, Էրազմուս+ ՍՄԱՐԹ ծրագրի օգնական
Հեռ.՝ +374 11 300111 (ներքին 291)
Բջջ.` +374 77 162957