ԲՊՀ Միջգիտակարգային ուսումնասիրությունների կենտրոն
Միջգիտակարգային ուսումնասիրությունների կենտրոնը հիմնադրվել է 2020 թվականին: Կենտրոնի առաքելությունն է ստեղծել բարենպաստ միջավայր միջգիտակարգային հետազոտությունների իրականացման և այդ ուղղությամբ ԲՊՀ միջամբիոնական համագործակցության զարգացման համար։ Կենտրոնի նպատակներն են՝
➣ խթանել միջգիտակարգային հետազոտությունների ծրագրերի մշակումն ու իրականացումը,
➣ ապահովել միջգիտակարգային հետազոտությունների իրականացման համար մեթոդաբանական աջակցություն ԲՊՀ դասախոսների, ասպիրանտների ու հայցորդների շրջանում,
➣ աջակցել միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված հանդեսներում հոդվածների տպագրման գործընթացին,
➣ նպաստել ԲՊՀ հետազոտողների ՀՀ և միջազգային գիտական համայնքին ինտեգրմանը,
➣ խթանել ԲՊՀ ուսանողների շրջանում հետազոտական կարողությունների ու հմտությունների զարգացումը,
➣ աջակցել միջգիտակարգային դրամաշնորհային ծրագրերի մշակմանը, դրանց միջազգային և հանրապետական համապատասխան մրցույթների ներկայացմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը:
Կենտրոնի գործառույթներն են՝
➣ մշակել և իրականացնել միջազգային չափանիշների բավարարող միջգիտակարգային հետազոտական ծրագրեր,
➣ կազմակերպել դասընթացներ, գիտաժողովներ, սեմինարներ, աշխատանքային և կլոր-սեղան քննարկումներ՝ կենտրոնանալով միջգիտակարգային հետազոտության և դասավանդման համադրման մեթոդաբանության վրա,
➣ միջգիտակարգային հետազոտության արդյունքները ձևակերպել որպես գիտական հոդվածներ՝ հրապարակելով ազգային և միջազգային գիտական հանդեսներում:
Կոնտակտներ՝
Հեռ.՝ +374 60 830 111 / 226