LNSS 2017
«Գիտելիքի ուղին» կարգախոսով կլոր սեղան՝ «Գրադարանների գործունեության վերաբերյալ ազգային իրազեկմանօրվա» «Erasmus+ LNSS» նախագծի շրջանակներում
2017թ. մայիսի 3-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացավ «Գիտելիքի ուղին» կարգախոսով կլոր սեղանը: Միջոցառումն անցկացվեց «Erasmus+ LNSS» («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի ևԲելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխմանմիջոցով») ծրագրի և «Գրադարանների գործունեության վերավերյալ ազգային իրազեկման օրվա» շրջանակներում:
Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցեցին Հայաստանի Էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի անդամ համալսարանների գրադարանավարները, դասախոսները և ուսանողները, ինչպես նաև՝ նախագծի ԵՄ գործընկեր համալսարանները ներկայացնող պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչին (Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարան, Ռումինիա) և Մանոլիս Կուկուրակիսը (Կրետեի համալսարան, Հունաստան):
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ծրագրի համակարգող և գրադարանի վարիչ Աննա Չուլյանը, որը նշեց անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները և ներկայացրեց առաջիկա մարտահրավերները: EIFL-IP-ի (Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար-մտավոր սեփականություն) համակարգող, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Փափազյանի անվան գրադարանի սպասարկման/տեղեկատվության բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը ներկայացրեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք կարևոր առաջարկություններ, որոնք մշակվել են ոլորտի առաջատար մասնագետների, ինչպես նաև՝ հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության ոլորտում հայաստանյան և արտերկրից ժամանած փորձագետների հետ քննարկումների արդյունքում:
Որակի ապահովման կենտրոնի համակարգող Անի Շահինյանը, որն իր թեկնածուական ատենախոսության շրջանակներում հետազոտություններ է իրականացնում մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի ոլորտներում, ներկայացրեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես՝ գրադարանավարների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված բացառությունները և սահմանափակումները:
Այնուհետև մասնակիցները քննարկեցին հեղինակային նյութի օգտագործման հետ առնչվող հիմնահարցերը, այդ թվում՝ մասնավոր, գիտահետազոտական և կրթական նպատակների համար աշխատանքների պատճենման, անհայտ հեղինակների ստեղծագործությունների օգտագործման, միջգրադարանային բաժնույթի և փաստաթղթերի առաքման, սահմանափակ կարողություններով անձանց համար ձևաչափի փոփոխման, նյութը պահպանելու և թարգմանելու հետ առնչվող հիմնախնդիրները: Ոլորտի մասնագետները, ինչպես նաև կլոր սեղանի մասնակիցները, որոնք շահագրգռված են հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցում, հույս հայտնեցին, որ առաջադրված փոփոխությունները տեղ կգտնեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքի մասին» ՀՀ օրենքում, որը նախտեսված է ընդունել 2017 թվականին:
___________________
ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴՐԵԶԴԵՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Մարտի 1-3-ը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում (TU Dresden) մեկնարկեց եռօրյա հանդիպում-աշխատաժողով «Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով» ծրագրի շրջանակներում, որի ժամանակ Կոնսորցիումի անձնակազմի անդամ հաստատությունների ներկայացուցիչներն ամփոփեցին առաջին տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցեցին ԵՊԼՀ գրադարանի վարիչ Աննա Չուլյանը և մատենագետ Արմինե Վարդանյանը:
Առաջին օրը Կոնսորցիումի անդամ բուհերի ներկայացուցիչները հանդես եկան գրադարանավարների վերապատրաստման համար մշակված ուսումնական մոդուլների պիլոտային դասընթացների հաշվետվությամբ:
Երկրորդ օրը քննարկվեց «Նախագծի իրազեկման օրվա» ռազմավարությունը, որն անցկացվեու է ս.թ. մայիսի 3-ին:
Երրորդ օրը՝ աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների քննարկում, որից հետո հանդիպման մասնակիցներն այցելեցին Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի գրադարանը (SLUB Dresden), ծանոթացան առօրյա աշխատանքներին և գրադարանի գործառույթներին:
___________________
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԻԼՈՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊԼՀԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
2016 թ. նոյեմբերի 29-ին Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գրադարանում մեկնարկեց «Տեղեկատվական գրագիտություն և հետազոտական հմտություններ» խորագիրը կրող վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված գրադարանավարների համար: Պիլոտային դասընթացը մշակվել է որպես ERASMUS+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով») ծրագրի աշխատանքային փաթեթ:
Պիլոտային դասընթացի մեկնարկին ներկա գտնվեցին ծրագրի եվրոպական գործընկեր համալսարանների փորձագետներ պրոֆ. Անջելա Ռեպանովիչին (Տրանսիլվանիայի համալսարան, Բրաշով, Ռումինիա) և պրոֆ. Մանոլիս Կուկուռակիսը (Կրետեի համալսարան, Հունաստան)՝ դասընթացի բովանդակությունը դիտարկելու և մատուցման որակը գնահատելու նպատակով: Դասընթացին մասնակցեցին Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի 24 անդամ-գրադարանների ներկայացուցիչներ՝ Հայաստանի ազգային գրադարան /6/, Վ.Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գրադարան /7/, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գրադարան /2/, Եվրասիա միջազգային համալասարանի գրադարան /1/, Անանիա Շիրակացու անվ. ճեմարանի գրադարան /1/, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գրադարան /1/, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գրադարան /3/, մարզային՝ Շիրակի մարզային գրադարան /1/, Գորիսի պետական համալսարանի գրադարան /2/:
Վերապատրաստման դասընթացը տևեց չորս շաբաթ: Այն վարեցին ԵՊԼՀ գրադարանի վարիչ, բ.գ.թ. Ա. Չուլյանը, մատենագետներ՝ Ա. Ավանեսովան և Ա. Վարդանյանը, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի համակարգող Ա. Շահինյանը: Դասընթացը ներառում էր հետևյալ թեմաները՝
- Տեղեկատվական մշակույթի միջազգային չափանիշները / Ա. Չուլյան/
- Տեղեկատվության կառավարում և հետազոտական հմտություններ /Ա. Չուլյան/
- Առցանց գրացուցակներ և որոնման ռազմավարություն / Ա. Ավանեսովա/
- Մատենագիտական տեղեկատվության կառավարման համակարգեր /Ա. Վարդանյան/
- Գրադարանի էլեկտրոնային շտեմարաններ /Ա. Չուլյան/
- Հեղինակային իրավունքը գրադարանում /Ա. Շահինյան/
- Բաց բովանդակությամբ (Creative Commons) արտոնագրեր /Ա. Շահինյան/
Դասընթացի շրջանակներում նաև կազմակերպվեց ճանաչողական այց ԵՊԼՀ գրադարանի բաժիններ՝ գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով:
Դասընթացի վերջում մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:
___________________
«ԵՊԼՀ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ, 2017» ՍԵՎԱՆՈՒՄ
Նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում մեկնարկվեց «ԵՊԼՀ մասնագիտությունների օր, 2017» մասնագիտական կողմնորաշման օրը, որտեղ բուհի ստորաբաժանումները ներկայացնում էին իրենց կրթական ծրագրերը և ընձեռնված հնարավորությունները ապագա մասնագետների համար:
Այս ծրագրի շրջանակներում կազմակերպված էր նաև հանդիպում Գեղարքունիքի մարզի դպրոցների գրադարանավարների հետ: 30 գրադարանավար /Սևան, Լճաշեն, Ծովագյուղ, Դդմաշեն, Գագարին, Նորաշեն, Ճամբարակ, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր, Գեղամավան/ ծանոթացան բուհի մասնագիտական ուղղվածություններին և ուսումնական գործընթացում գրադարանի կարևոր դերակատարությունը:
ԵՊԼՀ գրադարանի վարիչ Աննա Չուլյանը ներկայացրեց ժամանակակից ուսումնական հաստատությունների գրադարանների հեռանկարները, թվային գրադարանների հնարավորությունները, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությունը, ինչին միտված է ERASMUS+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով») ծրագիրը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դպրոցական գրադարաններին առնչվող խնդիրները և առանձնահատկությունները, որոնք հետագայում հաշվի կառնվեն դպրոցական գրադարանավարների համար մասնագիտական վերապարտրաստման դասընթացների ծրագրերում:
«ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ» ՇԱԲԱԹ ԿՐԵՏԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
«Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով» ծրագրի շրջանակներում 2017 թ. սեպտեմբերի 24-30-ը տեղի ունեցավ Որակի ապահովման շաբաթը Կրետեի համալսարանում՝ Ռեթիմնո քաղաքում: ԵՊԼՀ-ն ներկայացրեցին գրադարանի վարիչ Աննա Չուլյանը և Որակաի ապահովման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը: Դասընթացները նվիրված էին գրադարաններում իրականացվող գործընթացների որակի ապահովման մեխանիզմներին, դրանց միջազգային չափանիշներին և չափորոշիչներին: Դասընթացների ընթացքում ԵՄ գործընկեր համալսարանների փորձագետները ներկայացրեցին գրադարանների որակի ապահովման տարբեր բաղադրիչներ, քննարկվեցին գործնականում դրանց տեղայնացման և ներդրման տեսլականը գործընկեր համալսարնների գրադարաններում: Աշխատանքային շաբաթվա ընթացքում մշակվեց հաջորդիվ և 2018 թ. գործողությունների պլանը: ԵՄ փորձագետները ներկայացրեցին 2017 թ. կայացած «Գրադարանների ազգային իրազեկման օրվա» վերլուծականները՝ գնահատելով կատարված աշխատանքը: Հիմք ընդունելով ԵՄ փորձագետների ուսումնասիրությունները՝ գործընկեր համալսարանները ներկայացրեցին 2018 թ. կայանալիք «Գրադարանների ազգային իրազեկման օրվա» SWОT վերլուծությունները: Գրադարանային փորձի փոխանակման նպատակով անցկացվեց այցելություն Կրետեի համալսարանի գրադարանի տարբեր բաժիններ, ինչպես նաև՝ Ռեթիմնոյի քաղաքային նորակառույց գրադարան, որը հագեցած է հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով:
___________________
ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ XXI ԴԱՐԻ
ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
2017 թ. նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 6-ը ԵՊԼՀ գրադարանում տեղի ունեցան գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ «Գրադարանների նորարար առցանց ծառայությունները XXI դարի գրադարանավարների համար» խորագրով: Վերապատրաստման դասընթացները մշակվել են որպես ERASMUS+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով») նախագծի աշխատանքային փաթեթ:
Դասընթացի մոնիթորինգը անցկացրեցին նախագծի եվրոպական գործընկեր համալսարանների փորձագետներ պրոֆ. Անջելա Ռեպանովիչին (Տրանսիլվանիայի համալսարան, Բրաշով, Ռումինիա) և պրոֆ. Մանոլիս Կուկուռակիսը (Կրետեի համալսարան, Հունաստան)՝ դասընթացի բովանդակությունը դիտարկելու և մատուցման որակը գնահատելու նպատակով:
Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումը հանդիսանում է ERASMUS+ LNSS նախագծի ասոցացված գործընկեր, ինչի շնորհիվ դասընթացների մասնակիցների թիրախային խումբը կազմված էր կոնսորցիումի անդամ գրադարանների ներկայացուցիչներից /ընդհանուր 38/՝ Հայաստանի ազգային գրադարան /14 գրադարանավար/, Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գրադարան /11/, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գրադարան /2/, Եվրասիա միջազգային համալասարանի գրադարան /1/, Անանիա Շիրակացու անվ. ճեմարանի գրադարան /1/, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գրադարան /1/, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գրադարան /2/, Հայաստանի տնտեսագիտական համալսարան /1/, Հայաստանի պետական գեղարվեստի ակադեմիա /2/: Թրենինգը մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև դպրոցական և մարզային գրադարանների համար, որոնց ներկայացուցիչները առաջին անգամ էին մասնակցում նման դասընթացների՝ Հայաստանի մանուկների հիմնադրամ /1/, Երևանի Դ. Վարուժանի անվան թիվ 89 հիմն. դպրոց /1/, Երևանի Գևորգ Վարդանյանի անվան հ. 192 հիմնական դպրոց /1/:
Մասնագիտական վերապատրաստման դասընթացները վարեցին ԵՊԼՀ գրադարանի վարիչ, բ.գ.թ. Ա. Չուլյանը, մատենագետներ՝ Ա. Ավանեսովան և Ա. Վարդանյանը, գրադարանավար՝ Ասյա Գալստյանը: Դասընթացները ներառել են հետևյալ թեմաները՝
1. XXI դարի գրադարանների մարտահրավերները /Ա.Չուլյան/;
2. Ժամանակակից գրադարանների վեբ կայքերի, առցանց հարթակների և պորտալների ձևավորում /նախագծում/ /Ա.Ավանեսովա/;
3.Ժամանակակից գրադարանների վեբ կայքերի, առցանց հարթակների և պորտալների ձևավորում /ստեղծում/ /Ա.Ավանեսովա/;
4. Գրադարանային վեբ 2.0 տեխնոլոգիաներ և սոցիալ մեդիա հարթակներ /սոցիալական ցանցեր/ /Ա.Վարդանյան/;
5. Գրադարանային վեբ 2.0 տեխնոլոգիաներ և սոցիալ մեդիա հարթակներ /մասնագիտական հարթակներ/ /Ա.Վարդանյան/;
6. Թվային նյութերի հասանելիությունը էլեկտրոնային գրացուցակի միջոցով /KOHA համակարգի օրինակի հիման վրա/ /Ա.Գալստյան/;
7. Էլեկտրոնային ընթերցողական քարտերի ստեղծում /KOHA համակարգի օրինակի հիման վրա/ /Ա.Ավանեսովա/;
8.Ընթերցողների տեղեկատվական կարիքների գնահատում /Ա.Չուլյան/:
Կազմակերպվեց նաև հավելյալ հանդիպում, որի ընթացքում գրադարանավարները գործնականում փորձարկեցին դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները:
Դասընթացներիի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր: