- ԲՊՀ
- Կառուցվածք
- Կրթություն
- Գիտություն
- Գիտական գործունեություն
- Մասնագիտական խորհուրդ
- Գիտական հրատարակումներ
- Գիտաժողովներ
- Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոն
- Ուսանող
- Գրադարան
- Կարիերայի կենտրոն
Գիտական գրադարանից կարող են օգտվել ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ասպիրանտները, հայցորդները, առկա և հեռակա բաժինների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:
ԵՊԼՀ գրադարանում գրանցված բոլոր ընթերցողները կարող են վերցնել մինչև 12 գիրք: Գեղարվեստական գրականությունը տրվում է 10 օրով, իսկ ուսումնամեթոդա-կան գրքերը կամ դասագրքերը՝ 1 կիսամյակ կամ 1 տարի ժամկետով: Ժամկետը հնարավոր է երկարացնել:
Սպասարկման բաժնում մինչև ժամը 16:00 պատվիրված գրականությունը տրամադրվում է երկու ժամվա ընթացքում, իսկ 16:00–18:00 պատվերները սպասարկվում են հաջորդ օրը:
Գրականությունը կարելի է պատվիրել նաև ԱՌՑԱՆՑ: Առցանց (գրադարանի կայքից`https://brusov.am/hy/online_ordering/arcanc_patver/ կամ KOHA-ի էջից` http://koha.brusov.am/) պատվերը կատարելու դեպքում, նույնպես սպասարկվում է երկու ժամվա ընթացքում, եթե ուղարկվել է մինջև 16:00, և մյուս օրը՝ 16:00-ից հետո գիրքը պատվիրելու դեպքում:
Հազվագյուտ, մեկ օրինակ գրականությունից, հանրագիտարաններից, չհրատարակված նյութերից, թեկնածուական և մագիստրոսական ատենախոսություններից կարելի է օգտվել միայն ընթերցասրահում:
Ընթերցողը պարտավոր է խնամքով վերաբերվել գրքերին և գրադարանի գույքին: Արգելվում է գրքի մեջ նշում կատարել, էջ պոկել կամ ծալել: Գիրք ստանալիս թերություններ հայտնաբերելու դեպքում ընթերցողը պետք է այդ մասին հայտնի գրադարանավարին: Գիրքը կորցնելու կամ վնասելու դեպքում ընթերցողը պարտավոր է փոխարինել նույն գրքով:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում ուսանողը պարտավոր է հանձնել գրադարանից վերցրած գրքերը:
Գրադարանի կանոնները խախտելու դեպքում ընթերցողը զրկվում է գրադարանից օգտվելու հնարավորությունից:
Եթե ընթերցողն ազատվում կամ հեռացվում է համալսարանից, պարտավոր է հետ վերադարձնել իր մոտ եղած գրականությունը:
Շրջիկ թերթիկը կնքվում է միայն ընթերցողի մոտ եղած գրականությունը հանձնելուց հետո:
Գրքի առկայությունը, ինչպես նաև KOHA անձնական էջը հնարավոր է ստուգել http://koha.brusov.am հղումով:
Գործում է նաև «Հարց գրադարանավարին» առցանց ծառայությունը, որից կաչելի է օգտվել հետևյալ հղումով՝ https://brusov.am/hy/questions/harc_gradaranavarin/: