LNSS
Միջոցառումներ՝
2016 թ. 2017 թ. 2018 թ. 2019 թ.
«Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով»
ERASMUS+ LNSS-ը («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով») Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է բարելավել ծրագրում ընդգրկված գործընկեր համալսարանների գրադարանները՝ աշխատակազմի մասնագիտական զարգացման ու գրադարանների արդիականացման միջոցով:
Ծրագիրը կնպաստի Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի բուհերի արդիականացմանը գրադարանի աշխատակազմի հմտությունների ու կոմպետենցիաների զարգացման, նրանց աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացման ու արդիականացման, գրադարանային ռեսուրսների հասանելիության ապահովման, ինչպես նաև գրադարանային ցանցի ստեղծման և փորձի փոխանակման միջոցով՝ ապահովելով այդ գործընթացների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին և գրադարանավարների առկա կարիքներին:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) LNSS ծրագրի գործընկեր համալսարաններից մեկն է և ծրագրում իր ներգրավվածությունն ապահովում է մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների, մասնավորապես՝ գրադարանի, որակի ապահովման կենտրոնի, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական (ՊԴ) կազմի անդամների և աշխատակազմի այլ անդամների ներկայացուցչությամբ: LNSS ծրագրում ԵՊԼՀ համակարգողն է գրադարանի վարիչ Ա. Չուլյանը: Գրադարանավարները, կենտրոնի աշխատակիցներն ու ծրագրում ընդգրկված ՊԴ կազմի ներկայացուցիչները ներգրավված կլինեն ծրագրի շրջանակներում իրականացվելիք վերապատրաստումներին և ծրագրի աշխատանքային փաթեթներում ընդգրկված այլ միջոցառումներին, որոնք միտված են գրադարանների բարեփոխմանն ու գրադարանի աշխատակազմերի մասնագիտական զարգացմանը:
Ծրագրի տևողությունը 3 տարի է (2015-2018 թթ.):