Օտարերկրյա դիմորդներ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ) հաջողությամբ մեկտեղվում են կրթական ավանդույթներն ու նորարարական գաղափարները: Համալսարանը հայտնի է օտար լեզուների դասավանդման, թարգմանության, դասական և կիրառական լեզվաբանության, հասարակության հետ կապերի և լրագրության, տուրիզմի, միջազգային հարաբերությունների, եվրոպագիտության, քաղաքագիտության, ինչպես նաև կառավարման և միջմշակութային հաղորդակցության ոլորտներում ունեցած նշանակալի հաջողություններով:

ԲՊՀ-ի նպատակն է ձևավորել մասնագիտական խոր գիտելիքներով օժտված, արդիական հմտություններ ունեցող և համակողմանի զարգացած անհատներ, որոնք ունեն ինքնուրույն գործելու, որոշումներ կայացնելու և այդ որոշումների համար պատասխանատվություն կրելու կարողություններ: ԲՊՀ-ի առաջընթացի հիմքը նորարարական մոտեցումներն ու գաղափարներն են:

Համալսարանն առաջարկում է բակալավրական, մագիստրոսական և հետբուհական տարաբնույթ ծրագրեր հումանիտար, սոցիալական գիտությունների, մանկավարժության, սերվիսի, լրագրության և զբոսաշրջության ոլորտներում: Համալսարանի ուսանողները ստանում են բազմալեզու և բազմամշակութային կրթություն: 

2022-2023 ուսումնական տարվանից ԲՊՀ-ում սովորող օտարերկրյա բոլոր ուսանողները հնարավորություն կունենան բակալավրիատում և մագիստրատուրայում ստորև ներկայացվող կրթական ծրագրերն ուսումնառել օտար լեզվով՝

Բակալավրիատ

  1. Լեզվաբանություն՝ Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)
  2. Լեզվաբանություն՝  Միջմշակութային հաղորդակցություն (ռուսերեն)
  3. Զբոսաշրջություն (անգլերեն, ռուսերեն)

Մագիստրատուրա

  1. Հյուրընկալության կառավարում (անգլերեն)