ԲՊՀ գիտության բաժին
Գիտության բաժնի նպատակը
Գիտության բաժնի նպատակն է համակարգել համալսարանի գիտակրթական գործունեության կազմակերպումը և իրականացումը, գիտական ներուժի զարգացման համար պայմանների ստեղծումը:
Գիտության բաժնի հիմնական ուղղություններն են՝
ա) գիտակրթական գործունեության իրականացումն ապահովող իրավական հիմքերի մշակումը.
բ) գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքի կազմակերպումը և համակարգումը,
գ) համալսարանի գիտական դպրոցների և ուղղությունների ստեղծումն ու զարգացումն ապահովող կազմակերպական և իրավական հիմքերի ստեղծումը,
դ) բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի պատրաստման համակարգի արդյունավետ գործունեության ապահովումը,
ե) երիտասարդ գիտնականների գիտակրթական աշխատանքի համակարգումը, երիտասարդ գիտնականների խորհրդի արդյունավետ աշխատանքի կազմակերպումը,
զ) սովորողների հետազոտական և գիտական աշխատանքի համակարգումը, ուսանողական գիտական ընկերության արդյունավետ աշխատանքի կազմակերպումը,
է) միջազգային, միջբուհական գիտակրթական համագործակցության ընդլայնումն ու զարգացումը,
ը) միջազգային, հանրապետական և ներհամալսարանական գիտաժողովներին, գիտական սեմինարներին և նման այլ միջոցարումներին պրոֆեսորադասախոսական կազմի արդյունավետ մասնակցության ապահովումը:
Գիտության բաժնի կազմը