Գիտական խորհուրդ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (այսուհետ՝ ԵՊԼՀ) գիտական խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է: Այն քննարկում և սահմանված կարգով լուծում է ԵՊԼՀ ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման գործընթացները, ընդունում համապատասխան որոշումներ, վերահսկում դրանց կատարումը:

Գիտական խորհրդի որոշումները պարտադիր են ԵՊԼՀ բոլոր ստորաբաժանումների, ֆակուլտետային խորհուրդների, աշխատողների և սովորողների համար:

Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Նիստերը գումարվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ:

Գիտական խորհուրդը գործում է ռեկտորի նախագահությամբ:

ԵՊԼՀ գիտխորհրդի կազմը