Ավստրիական գրադարան

ԵՊԼՀ գրադարանի մասնաշենքում է գտնվում ավստրիական գրադարանը, որը հանրային գրադարան է և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի ընթերցասեր հասարակության համար: Նրանք, ովքեր հետաքրքրված են Ավստրիայով, ավստրիական հարուստ մշակութային ժառանգությամբ, կարող են այցելել ավսարիական գրադարան, ծանոթանալ ավստրիական գրականության, արվեստի հետ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Գրադարանը ծառայում է նաև որպես ավստրի­ական մշակութային կենտրոն, որտեղ պարբերաբար անցկացվում եե տարաբնույթ միջոցառումներ՝ գիտա­կան զեկույցներ, ֆիլմի դիտումներ, սեմինարներ, դասախոսություններ, գրքի շնորհանդեսներ և հանդիպումներ ավստրիացի մշակութային գործիչների հետ:

 Ավստրիական գրադարանում առկա է լեզվաբանության, փիլիսոփայության, հոգեբանության, Ավստրիայի պատ­մության, երկրագի­տության, արվեստի, երաժշտության և ճարտարապետության մասին գրականություն՝ գերմաներեն լեզվով: Ինչպես նաև ավստրիական թերթեր, ամսագրեր և շուրջ 300 ֆիլմերով հագեցած տեսադարան: Ավստրիական      գրադարանում իրականացվում են միջոցառումներ Ավստրիայի արտաքին գործերի նախարարության, մշակույթի վարչության հետ: