Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) տարեգրություն

04.02.1935թ. – ԲՊՀ-ի հիմնադրում՝ որպես «Երևանի ռուսական երկամյա ուսուցչական ինստիտուտ»՝ ռուսաց լեզվի ուսուցիչներ պատրաստելու համար: Առաջին տնօրեն՝ Մ. Շեուկովա

01.10.1936թ. – «Երևանի ռուսական երկամյա ուսուցչական ինստիտուտին» կից բացվում են նախապատրաստական կուրսեր

01.09.1937թ. – Ինստիտուտում հիմնվում են ռուսերեն, հայերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն բաժինները

23.05.1940թ. – «Երևանի ռուսական երկամյա ուսուցչական ինստիտուտը» վերակազմավորվում է «Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտի»

06.02.1941թ. - «Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտին» կից բացվում են օտար լեզուների (գեմաներեն, ֆրանսերեն, անգլերեն) նախապատրաստան երկամյա կուրսեր՝ դպրոցների համար կարճատև ժամանակահատվածում ուսուցիչներ պատրաստելու համար

01.03.1948թ. – «Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտի» օտար լեզուների ֆակուլտետի հիման վրա հիմնադրվում է առանձին «Երևանի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ»

21.12.1948թ. - «Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտը» անվանակոչվում է Ա. Ժդանովի անունով

15.02.1955թ. - «Երևանի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը» միավորվում է «Ա.Ժդանովի անվ. Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտի հետ»

07.06.1957թ. - «Ա. Ժդանովի անվ. Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտը» միավորվում է «Վ.Մոլոտովի անվ. Երևանի պետական համալսարանի» (ԵՊՀ) հետ՝ պահպանելով իր կառուցվածքային և ակադեմիական անկախությունը

01.01.1962թ. – «Ա. Ժդանովի անվ. Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտը» կրկին առանձնանում է ԵՊՀ-ից և հիմնադրվում է որպես «Երևանի պետական ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ»՝ անվանակոչվելով Վալերի. Բրյուսովի անվամբ

04.04.1962թ. – Կազմակերպվում է առաջին «Բրյուսովյան երեկոն», որը հետագայում ստանում է «Բրյուսովյան ընթերցումներ» անվանումը

14.05.1985թ. – «Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը» պարգևատրվում է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով՝ որակյալ կադրերի պատրաստման և գիտության խթանման համար

17.06.1991թ. – Ինստիտուտը վերանվանվում է «Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի»

17.03.1995թ. - Ինստիտուտը վերանվանվում է «Հայաստանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի»

05.12.2000թ. - Համալսարանը վերանվանվում է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի»

30.04.2014թ. - Համալսարանը վերանվանվում է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի»

08.06.2017թ. – Համալսարանը վերակազմավորվում է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի

21.02.2020թ. - Համալսարանը վերանվանվել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի