Միջոցառումներ 2023
Հանդիպում արձակագիր Գրիգի հետ
Ս.թ փետրվարի 17-ին ԲՊՀ գրադարանի հյուրն էր արձակագիր, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր Գրիգը: Միջոցառումը վարեց գրադարանի տնօրեն Լիանա Սաֆարյանը:
Ընթերցասերները հավաքվել էին քննարկելու հայ արձակագրի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն: Միջոցառման մասնակիցները կիսվեցին պատմվածքների մասին իրենց մտքերով, գրողին ուղղեցին իրենց հարցերը գրքի և ստեղծագործական ուղու վերաբերյալ: Հեղինակը խոսեց մարդու ձևավորման և զարգացման գործում գրքի և գրականության դերակատարության, հին ու նոր սերունդների գրական խաչմերուկում ժամանակակից գրականության արժևորման, արդի գեղարվեստական ստեղծագործություններում բարձրացրած խնդիրների մասին:
Հանդիպումն անցավ ջերմ ու անկաշկանդ միջավայրում:
Գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման դասընթաց
Ս.թ. ապրիլի 6-7-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկեց գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր ԲՊՀ շարունակական կրթության կենտրոնի և ԲՊՀ գիտական գրադարանի կողմից:
Վերապատրաստման ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների գրադարանավարները ստացան մասնագիտական համապատասխան տեղեկատվություն ժամանակակից հասանելի ծառայությունների, գիտահետազոտական տեղեկատվական աղբյուրներից օգտվելու մատչելիության մասին:
Տեսական դասընթացների և գործնական աշխատանքների ընթացքում ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները՝
- 21 դարի գրադարանավարը որպես տեղեկատվական, կրթական և մշակութային ոլորտի մասնագետ․ գրադարանում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ևտարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքի կազմակերպումը;
- 21-րդ դարի գրադարանների ռազմավարությունը և քաղաքականությունը, ՀՀ օրենքը գրադարանների և գրադարանային գործի մասին;
- Գրադարանային խնդիրների և նորությունների քննարկում; սոց կայքերի և ֆեյսբուքյան էջերի ուսումնասիրություն; երիտասարդների հետ աշխատանք և արդյունավետ հաղորդակցություն;
- Ժամանակակից գրադարանը որպես տեղեկատվական աղբյուր և բազմալեզու միջավայր;
- Գրադարանային ֆոնդեր և էլեկտրոնային բազաներ: Առցանց շտեմարաններից օգտվելու կիրառական հմտություններ:
Վերապատրաստման ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:
Դասընթացը վարեցին ԲՊՀ գրադարանի էլ. տեղեկատվության բաժնի պետ Արմինե Վարդանյանը և ԲՊՀ գրադարանի գիտական համակարգող Դիանա Սարաֆյանը:
«Գրաբարյան բառերը գիտատեխնիկական առաջընթացի հասկացություններ անվանելու միջոց» թեմայով դասախոսություն
«Գրադարանը՝ կրթության բաց հարթակ» կարգախոսը կրող Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում ս. թ. ապրիլի 18-ին ռեկտորի ժ/պ Դ. Գյուրջինյանը «Գրաբարյան բառերը գիտատեխնիկական առաջընթացի հասկացություններ անվանելու միջոց» թեմայով դասախոսություն կարդաց ԲՊՀ դասախոսների և ուսանողների համար:
ԲՊՀ գրադարանի տնօրեն Լիանա Սաֆարյանը իր խոսքում ընդգծեց, որ Ազգային գրադարանային շաբաթը Հայասատանում մշակութային և կրթական կյանքի ամենակարևոր նախաձեռնություններից մեկն է: «Շաբաթ»-ի նպատակն է գրքի, գիտելիքի և ընթերցանության դերի վերաիմաստավորումը հանրության կյանքում, ընթերցող-գրադարան կապի սերտացումը:
Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցը հյուրընկալվեց ԲՊՀ-ի Ֆրանց Վերֆելի անվ. Ավստրիական գրադարանում
«Գրադարանը՝ կրթության բաց հարթակ» կարգախոսը կրող Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում ս.թ. ապրիլի 19-ին Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը հյուրընկալվեց ԲՊՀ-ի Ֆրանց Վերֆելի անվ. Ավստրիական գրադարանում:
Պարոն Ռոզենկրանցը դասախոսների և ուսանողների համար կարդաց դասախոսություն 20-րդ դարի առաջին կեսի շվեյցարացի գրող Մայնրադ Ինգլինի «Շվեյցարական հայելի» վեպի մասին:
Դասախոսությունն անցավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում:
Գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման դասընթաց
Ս.թ. նոյեմբերի 1-2-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկեց գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր ԲՊՀ շարունակական կրթության կենտրոնի և ԲՊՀ գիտական գրադարանի կողմից:
Վերապատրաստման ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի գրադարանավարները ծանոթացան ժամանակակից գրադարանային միտումներին և մարտահրավերներին, ինչպես նաև ձեռք բերեցին մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ ժամանակակից հասանելի ծառայությունների, գիտահետազոտական տեղեկատվական աղբյուրներից օգտվելու մատչելիության մասին:
Դասընթացի սկզբում մասնակիցներին ողջունեց ԲՊՀ ռեկտորի ժ/պ Դավիթ Գյուրջինյանը՝ մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ: