Ամբիոնի տեսլականն է հետամուտ լինել միջազգային և ազգային չափորոշիչներին համապատասխանող և մրցունակ գիտակրթական կառույցի ստեղծմանը՝ իրականացնելու «Կառավարում» և «Կրթության գնահատում» մասնագիտություններով կրթական ծրագրեր՝ կարևորելով բարձրագույն կրթության դերը համաշխարհայնացման գործընթացում և բարեփոխումների ընթացքը ՀՀ կրթության համակարգում, ինչպես նաև հաշվի առնելով շուկայի ազատականացումը և կրթական ոլորտի բազմազանությունը և մրցակցային միջավայրը:
Ամբիոնի կողմից իրականացվող ծրագիր
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ /041301.00.7/
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ /041301.17.7/
«Կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը (այսուհետ՝ «Կառավարում» ծրագիր) (մասնագիտացումը՝ «Հանրային կառավարում») արտացոլում է ՀՀ ՈԱՇ-ի 7-րդ մակարդակի նկարագրիչների դրույթները: Ծրագրի նպատակն է ձևավորել ուսանողների մասնագիտական գիտելիքները, մրցակցային հմտություններն ու կարողությունները կառավարման և հանրային կառավարման ոլորտներում: Կրթական ծրագիրը շեշտադրում է այնպիսի մասնագիտական գիտելիքների ձևավորումը և մասնագիտական հմտությունների զարգացումը, որոնք ներառում են ինստիտուցիոնալ, տեղական, ազգային և համաշխարհային մակարդակներում ռազմավարական և կառավարչական որոշումների կայացման գործընթացներում արժեքների և մասնագիտական էթիկայի ընկալում, ռազմավարական մտածողություն և կառավարում, գործառնական կառավարում, մարդկային ռեսուրսների և ֆինանսների կառավարում, շահակիցների ներգրավվում և կառավարում, կոնֆլիկտների կառավարում:
«Կառավարում» ծրագրի շրջանակներում փոխկապակցվում են տեսական և գործնական բաղադրիչները՝ մասնագիտական կամ մասնագիտացման ոլորտներում շրջանավարտների գործունեություն ծավալելու պատրաստվածությունն ապահովելու նպատակով: Հետազոտական պրակտիկայի և պրակտիկումի մոդուլներն հնարավորություն են ստեղծում կիրառելու ուսանողների գիտելիքները և զարգացնելու կարողություններն ու հմտությունները, որոնք կհամապատասխանեն աշխատաշուկայի արդի պահանջներին:
Ամբիոնի առաքելությունն է՝
- Նպաստել մարդկային ներուժի զարգացմանը հանրային կառավարման ոլորտում` իրականացնելով կառավարման մասնագետների պատրաստում ու վերապատրաստում՝ գիտակցելով իր դերակատարությունը ՀՀ կրթության համակարգի բարեփոխումների գործընթացում:
- Նպաստել ԲՊՀ-ում բարեփոխումների և զարգացումների գործընթացին՝ ստեղծելով միջազգայնորեն մրցունակ և դինամիկ զարգացող կրթական ծրագրեր և մատուցելով համապատասխան կրթական ծառայություններ:
- Զարգացնել համագործակցությունը համապատասխան ամբիոնների և կառույցների հետ, ինչպես նաև զարգացնել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ցանցայնացումը:
Ամբիոնի առաքելությունն է՝
- Նպաստել մարդկային ներուժի զարգացմանը կրթության կառավարման ոլորտում` իրականացնելով կառավարման մասնագետների, կրթության կառավարիչների և կրթության գնահատման մասնագետների վերապատրաստում՝ շեշտադրելով իր դերակատարությունը ՀՀ կրթության համակարգիբարեփոխումների գործընթացում:
- Նպաստել ԲՊՀ-ում բարեփոխումների և զարգացումների գործընթացին՝ ստեղծելով միջազգայնորեն մրցունակ և դինամիկ զարգացող կրթական ծրագրեր և մատուցելով համապատասխան կրթական ծառայություններ:
- Նպաստել ՀՀ կրթության համակարգի բարեփոխումների և զարգացումների գործընթացին, բարձրագույն կրթության քաղաքականության մշակմանը, որակի ապահովմանը, ռազմավարական և մարդկային ռեսուրսների կառավարման գիտակարգերի ստեղծմանը:
- Զարգացնել համագործակցությունը համապատասխան ամբիոնների և կառույցների հետ, ինչպես նաև զարգացնել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ցանցայնացումը:
Ուսումնակրթական և գիտահետազոտական գործունեություն
- Իրականացնել ուսումնագիտական և գիտահետազոտական գործունեություն՝ նպաստելով հանրային կառավարման, կրթության կառավարման և գնահատման ոլորտներում մարդկային ռեսուրսների պատրաստմանը, մարդկային ներուժի ձևավորմանը և գիտական արտադրանքի մատչելության ապահովմանը,
- Մասնակցել ԲՊՀ-ի մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ), չափորոշիչների, ոլորտային որակավորումների շրջանակների, ուսումնական պլանների մշակման գործընթացին,
- Մշակել իր ոլորտի և մասնագիտական ուղղվածություններին առնչվող ՄԿԾ-ների վերջնարդյունքներ, ուսումնական պլաններ և այդ պլաններում նախատեսվող առարկայական ծրագրեր / դասընթացներ,
- Իրականացնել կառավարման մասնագետների, կրթության կառավարիչների, կրթության գնահատման մասնագետների և ավելի լայն շրջանակի մասնագետների վերապատրաստում՝ մշակելով արդիական կրթության բովանդակություն և մասնագիտական դասընթացներ,
- Տրամադրել մասնագիտական եզրակացություններ, խորհրդատվություններ, ինչպես նաև կարծիք՝ ատենախոսությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, հոդվածների և գիտամեթոդական այլ աշխատանքների վերաբերյալ,
- Կազմակերպել սովորողների մասնագիտական ուսուցման գործընթացը և մասնագիտական պրակտիկան,
- Ապահովել ամբիոնի գիտական և պրոֆեսորադասախոսական կազմերի մասնագիտական շարունակական զարգացման և վերապատրաստման գործընթացները,
- Նպաստել ԲՊՀ-ում բարեփոխումների և զարգացումների գործընթացին, բարձրագույն մասնագիտական կրթության քաղաքականության մշակմանը, որակի ապահովմանը, ռազմավարական և մարդկային ռեսուրսների կառավարման գիտակարգերի ստեղծմանը,
- Նպաստել ՀՀ կրթության համակարգի բարեփոխումների և զարգացումների գործընթացին,
- Իրականացնել ամբիոնում հայցորդների և ասպիրանտների գիտահետազոտական գործունեությունը՝ ընդգրկելով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին ու շրջանավարտներին ամբիոնի աշխատանքներում,
- Իրականացնել ծրագրեր ԲՊՀ միջազգային համագործակցության շրջանակներում,
- Ստեղծել ուսումնական և ուսումնամեթոդական գրականություն, հրատարակության է պատրաստում ժողովածուներ, մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, ուղեցույցներ և այլ մասնագիտական գրականություն,
- Մասնակցել համալսարանի իրականացրած մասնագիտական կողմնորոշմնան աշխատանքներին,
- Ապահովել հետադարձ կապ շրջանավարտների և գործատուների հետ,
- Իրականացնել ներամբիոնային գործունեությանը առնչվող որակի ապահովման մեխանիզմների կիրառումը և աջակցում է ԲՊՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման քաղաքականության և դրան փոխկապակցված ընթացակարգերի և կառուցակարգերի ստեղծմանը, ամբողջականացմանն ու շարունակական բարելավմանը:
Դասախոսներ
- Ամբիոնի վարիչի ժ/պ - Լիլիթ Ղանթարչյան Ռուբենի տ.գ.թ. դոցենտ
- Աշոտ Մարկոսյան Խաչատուրի - տ.գ.դ. պրոֆեսոր
- Լևոն Սարգսյան Կարոյի - հ.գ.թ. դոցենտ
- Անի Շահինյան Հրաչյայի - մ.գ.թ. դոցենտ
- Լիլյա Ավետիսյան Ալբերտի - տ.գ.թ. դոցենտ
- Արկադի Պապոյան Ռոբերտի - կ.գ.թ. դոցենտ
- Վահե Սայադյան Հովիկի - ի.գ.թ. դոցենտ
- Ֆրիդա Հակոբյան Հմայակի - մ.գ.թ. ավ.դասախոս
- Սերգեյ Ավետիսյան Գաբրիելի - տ.գ.թ. ավ.դասախոս
- Մարիամ Մակարյան Արտավազդի - դասախոս
- Անի Հովսեփյան Սուրենի - դասախոս
Կառավարման ամբիոնի ավագ լաբորանտ Անահիտ Նիգոյան