«Կառավարում» (Հյուրընկալության կառավարման) մագիստրոսական ծրագիր

Ծրագրի անվանումը՝ «Կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիր

Աստիճանը՝ Հյուրընկալության կառավարման մագիստրոս

Պահանջվող ընդհանուր կրեդիտները՝ 90 ECTS

Ուսուցման ձևը և ծրագրի տևողությունը՝ առկա - 1,5 տարի, հեռակա - 2 տարի:

Կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի նպատակը ուսանողներին հյուրընկալության ոլորտում կառավարման սկզբունքների ու հմտություների և սպասարկման կազմակերպման տեխնոլոգիաների ուսուցանելն է:

Մասնագիտական կրթական  ծրագրի խնդիրներն են.

  • Զարգացնել և ընդլայնել գիտելիքների շրջանակը, խորացնել կարողությունները և կատարելագործել հմտություններն ընդհանուր հումանիտար, հասարակական և հյուրընկալության ոլորտին վերաբերող առարկաների բնագավառում, ինչը կնպաստի սովորողի մտահորիզոնի ընդլայմանը` հիմք ստեղծելով տվյալ պրոֆիլի մասնագիտական գիտելիքների արդյունավետ յուրացման համար:
  • Ձևավորել վերլուծելու, սինթեզելու, քննադատաբար մտածելու, որոշումներ կայացնելու, տեղեկատվությունը կառավարելու (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն գտնելու, վերլուծելու) կարողություններ:
  • Զարգացնել մայրենի և օտար լեզուներով գործնական աշխատանքի կարողությունները:
  • Մասնագիտական պրակտիկայի իրականացման ճանապարհով հնարավորություն ստեղծել մասնագիտական գործունեության ծավալման համար անհրաժեշտ կիրառական իրազեկությունների ձևավորման համար:
  • Օժանդակել ուսանողների բարոյա-հոգեբանական հասունացմանը, արդյունավետ կենսական դիրքորոշումների ձևավորմանը, միջազգային հաղորդակցման էթիկայի նորմերի յուրացմանը, միջմշակութային իրազեկության բարձրացմանը:

Ծրագրի հաջող ավարտին շրջանավարտը կկարողանա

  1. մշակել հյուրընկալության կազմակերպության ռազմավարությունը, դրա իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը,
  2. կատարել աշխատանքների բաժանում և կիրառել մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ,
  3. ճանաչել կազմակերպության արտաքին հաշվապահական փաստաթղթերը, կազմել հյուրընկալության ծառայությունների նախահաշիվները ընդունված ֆինանսահաշվային ձևաչափով,
  4. կիրառել սթրեսի և կոնֆլիկտների հաղթահարման հմտություններ կազմակերպության աշխատակիցների միջև առաջացած բախումները հարթելու համար, ձևավորել բարենպաստ աշխատանքային մթնոլորտ՝ արտադրողականության բարձրացման և թիմային աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով,
  5. վերլուծել ֆինանսական և օպերացիոն վերջնարդյունքները, առանձնացնել լուծման անհրաժեշտ խնդիրները և նախագծել հետագա քայլերը,
  6. դրսևորել կազմակերպական ռիսկերի կառավարման հմտություններ՝ դրանց առաջացումը կանխելու կամ մեղմելու նպատակով,
  7. կազմակերպել և իրականացնել շուկայի հետազոտություն սպառողների պահանջմունքների բացահայտման նպատակով, ընտրել նպատակային սեգմենտը,
  8. վերլուծել հաղորդակցական իրադրությունները՝ գործելու մասնագիտական էթիկայի կանոններին և միջմշակութային հաղորդակցության նորմերին համապատասխան,
  9. կիրառել հյուրընկալության ոլորտի կառավարման գործընթացին բնորոշ հմտություններ ՏՀՏ պատշաճ օգտագործմամբ,
  10. գնահատել կրթական և մասնագիտական զարգացման ու վերապատրաստման սեփական կարիքները հետագայում համապատասխան գործողություն ձեռնարկելու նպատակով:

«Հյուրընկալության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի դիմորդը պետք է.

  • հանձնած լինի ամփոփիչ ատեստավորման քննություն
  • ունենա պետական նմուշի փաստաթղթով հաստատված բակալավրի կամ այլ մասնագիտության մագիստրոսի աստիճան
  • օտար լեզվի իմացության B1 մակարդակ:

«Հյուրընկալության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրով ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ դիմորդի միջին որակավորման գնահատականի և նախընտրություն կտրվի այն դիմորդներին որոնք կունենան «Սերվիս», «Զբոսաշրջություն» կամ հարակից մասնագիտությամբ բակալավրական աստիճան։

Ծրագրի ավարտին ուսանողը ձեռք է բերում հյուրընկալության մենեջերի որակավորում՝  հյուրընկալության ոլորտի (հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, սննդի մատուցման կազմակերպություններ, պետական կառավարման համակարգ և այլ կառույցներ) միջին և բարձր օղակներում աշխատելու համար: