«Լրագրություն» մագիստրոսական ծրագիր

Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը

Լրագրություն

Ծրագրի հակիրճ նկարագրությունը

Լրագրության մագիստրոսական կրթական ծրագրն ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալ ժամանակակից մեդիա հաղորդակցման սկզբունքներին ու տեխնոլոգիաներին: Դրանք ներառում են հարցազրույցների և փաստաթղթերի միջոցով տեղեկությունների հավաքագրում, այդ տեղեկությունների վերլուծություն և օգտագործում՝ տեքստի, գրաֆիկների, լուսանկարների, տեսա և ձայնային նյութերի միջոցով բազմակողմանի և ճշգրիտ լրագրողական պատմություններ ստեղծելու համար: Ստեղծված պատմությունները պետք է ծառայեն հանրային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Կրթական ծրագիրը սովորեցնում է ուսանողներին պարզեցնել բարդ հարցերը լայն լսարանի համար, ինչպես նաև սոցիալական մեդիայի և այլ մեդիա գործիքների միջոցով ստեղծել հանրային քննարկումների հարթակներ՝ տարբեր խնդիրների քննարկումներում հասարակությանն ակտիվ ներգրավելու համար: Ծրագիրն ուսանողներին հնարավորություն է ընձեռում նաև մասնագիտանալ գովազդային մարքեթինգի, դիզայնի և վիզուալացման, մեդիավաճառքի ոլորտներում՝ լսարանի վրա ցանկալի ազդեցության հասնելու համար: Բացի այդ, ծրագիրն ուսումնառողներին ապահովում է հետազոտությունների արդյունքները վերլուծելու, ինչպես նաև հետազոտական աշխատանք պատրաստելու գիտելիքներով և կարողություններով: Հետազոտական աշխատանքն ուսանողներին օգնում է զարգացնել քննադատական և վերլուծական մտածողությունը:

Ուսանողները կարող են մասնագիտանալ մուլտիմեդիա լրագրության կամ գովազդի ոլորտում, ինչպես նաև ձեռք բերել  կառավարչական հմտություններ։

Կամընտրական առարկաները թույլ են տալիս ուսանողներին խորացնել գիտելիքներն ու հմտությունները՝ իրենց հետաքրքրություններին համապատասխան:

Լրագրության ԳՈՒ կենտրոնը ձգտում է ապահովել տեսության և պրակտիկայի վրա հիմնված կրթություն։

ՈԱՇ մակարդակ/ Աստիճան

Մակարդակ 7/մագիստրոսի աստիճան

Տևողությունը

Առկա ուսուցում՝ 2 տարի

Հեռակա ուսուցում՝ 2,5 տարի

Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)

120  ECTS  կրեդիտ

Դասավանդման լեզուն (ները)

Հայերեն, անգլերեն

Ակադեմիական տարվա սկիզբ

Սեպտեմբերի երկրորդ շաբաթը (առկա)

Նոյեմբերի երկրորդ շաբաթը (հեռակա)

Ուսուցման ձևը

Առկա/հեռակա

Ընդունելության պայմաններ

«Լրագրության» մագիստրոսական կրթական ծրագրի դիմորդը պետք է.

· հանձնած լինի ամփոփիչ ատեստավորման քննություն

· ունենա պետական նմուշի փաստաթղթով հաստատված բակալավրի կամ այլ մասնագիտության մագիստրոսի աստիճան:

«Լրագրության» մագիստրոսական կրթական ծրագրով ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ դիմորդի միջին որակավորման գնահատականի։

 

Ավարտական պահանջները

Մագիստրոսական թեզի պաշտպանություն

Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)

·Գտնել բարդ խնդիրներ լուծելու նոր և յուրօրինակ ձևեր՝ հիմնվելով լրագրության հիմնական տեսությունների, հետազոտության արդյունքների վրա

·         Բազմակողմանիորեն և քննադատաբար վերլուծել խնդիրները, գնահատել աշխատանքը, ամփոփել արդյունքները և օգտագործել ձեռք բերած փորձը հետագա պլանավորման համար

·Գտնել, վերլուծել, զարգացնել փաստարկները և տեղեկատվությունը

· Քննադատաբար վերլուծել լրագրողների և մեդիա ղեկավարների ապագա դերի մասին հայեցակարգերն ու մեդիա տեսությունները

· Օգտագործել առցանց գործիքներ՝ ներառյալ տվյալների բազաներ, ինքնուրույն իրականացնել խորը հետազոտություններ՝  վերլուծական և հետաքննական նյութեր պատրաստելու համար

·Կիրառել տարբեր հարթակներ և նոր տեխնոլոգիաներ` մեդիա բովանդակություն ստեղծելու և տարածելու համար

·Որոշել մեդիա բիզնեսում համապատասխան ռիսկերը, կառավարել դրանք՝ մարտահրավերներին դիմակայելու և ճգնաժամերը հաղթահարելու համար

·Ստեղծել ինտերակտիվ մեդիա բովանդակություն, այդ թվում՝  գրել և խմբագրել լրագրողական և գովազդային նյութեր,  պատրաստել և մշակել լուսանկարներ, գրաֆիկներ, պատրաստել և մոնտաժել ձայնագրություններ և տեսանյութեր

·Օգտագործել  մեդիա սարքավորումներ և ծրագրեր՝ պրոֆեսիոնալ մակարդակի բովանդակություն ստեղծելու համար (Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe Premier, Final Cut Pro), ինչպես նաև բլոգային հրատարակչական ծառայություններ (blogger.com, WordPress.com, TypePad.com) և բովանդակության կառավարման համակարգեր (Drupal, WordPress)`առցանց բովանդակություն ստեղծելու և հրապարակելու համար, սոցիալական ցանցեր և այլ հարթակներ (Facebook.com, Twitter, YouTube, Flickr, Scribd)՝ ինտերնետի միջոցով տեղեկատվություն տարածելու համար, թվային անվտանգության հարթակներ (Pidgin in OTR, TOR, VaultlatSuite)`տեղեկատվությունը պաշտպանելու կամ ինտերնետ կապի գաղտնիությունն ապահովելու համար:

·Ներկայացնել եզրակացություններ, դատողություններ ու փաստարկներ հայերեն և օտար լեզվով՝ ակադեմիական և մասնագիտական հանրությանը՝ պահպանելով ակադեմիական ազնվությունը

·Ընդունել տարբեր կարծիքներ և պաշտպանել սեփական դիրքորոշումը՝ մուլտիմեդիա լրագրության արդի տարբեր խնդիրների վերլուծության միջոցով

· Քննադատաբար գնահատել իրավիճակը, զարգացնել այլ դիրքորոշում և պաշտպանել այն

·Ինքնուրույն կատարել ուսումնասիրություն, վերհանել նյութի էությունը, բարձր մակարդակով պլանավորել ռազմավարություն

· Ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կիրառել կյանքում, ամրապնդել գիտելիքները իրադարձությունների քննարկման, գործնական առաջադրանքների կատարման ժամանակ, ինչպես նաև առաջադրել նոր գաղափարներ

·Պատշաճ կերպով բաշխել ժամանակն ու ռեսուրսները և գտնել արդյունավետ ուղիներ խնդիրները լուծելու համար

·Բարձր մակարդակով իրականացնել արդյունավետ հետազոտական աշխատանքներ

·Դրսևորել մասնագիտական աճի և անկախության բարձր աստիճան և գիտական ակտիվությունը խորացնելու ձգտումներ

·Հավաքել տեղեկություններ տարբեր աղբյուներից, մշակել և ներկայացնել ճշգրիտ տեղեկություն

· Ներկայացնել սեփական նյութերը, փաստարկները գրավոր և բանավոր՝ մայրենի և օտար լեզուներով

·Դրսևորել արդյունավետ թիմային աշխատանքի հմտություններ

·Գնահատել սեփական և ուրիշների տեսակետները և գործել մասնագիտական էթիկային համապատասխան

·Ցուցաբերել հասարակական պատասխանատվության և քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակ:

Հետագա ուսումնառության հնարավորությունները

ՈԱՇ մակարդակ 8՝ հետազոտող (ասպիրանտ, հայցորդ)

Աշխատանքի հնարավորությունները

Ծրագրի շրջանավարտները, որոնք կուսումնասիրեն լրագրության ուղղությունը, կկարողանան աշխատել որպես՝

· մուլտիմեդիա թղթակից

· խմբագիր

· պրոդյուսեր

· նորությունների և այլ ծրագրերի հաղորդավար

· ֆոտոլրագրող

· հետազոտող։

Գովազդի ուղղությունն ընտրած ուսանողները կկարողանան աշխատել որպես՝

  • մեդիապլանավորման և մարքեթեինգի մասնագետ
  • գովազդի և վաճառքի մասնագետ։

Նրանք կարող են աշխատել՝

  • զանգվածային լրատվության միջոցներում
  • գովազդային գործակալություններում
  • պետական կառույցներում և գերատեսչություններում
  • մեդիա կազմակերպություններում
  • ԲՈՒՀ-երում։

Ուսման վարձը

Առկա -500000 AMD

Հեռակա -380000 AMD