«Լրագրություն» բակալավրի ծրագիր

Մասնագիտությունը ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի նկարագրությունը

Լրագրության բակալավրի կրթական ծրագիրն ապահովում է հիմնարար և լայնահենք գիտելիքներ լրագրության տեսության և պրակտիկայի վերաբերյալ՝ հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել և զարգացնել ժամանակակից մեդիա արտադրության ոլորտում աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ, այդ թվում՝ մեդիաշուկայում մասնագիտական խնդիրներ լուծելու գործնական փորձ։ Միջառարկայական ուսուցման շրջանակներում ուսանողները ձեռք են բերում գիտելիքներ և մասնագիտական հմտություններ, որոնք թույլ են տալիս նրան մրցունակ լինել ոչ միայն լրագրության, այլ հաղորդակցման ոլորտում առհասարակ։

Լրագրության ծրագիրը լրացվում է հումանիտար ոլորտի և օտար լեզուների ուսուցման առարկաներով: Տեսական դասընթացներին զուգահեռ հայտնի գործող լրագրողների և մեդիափորձագետների ղեկավարությամբ ուսանողները ստեղծում են իրական մեդիապատմություններ և պրակտիկա են անցնում հայաստանյան ամենաազդեցիկ լրատվամիջոցներում:

 Կամընտրական առարկաների միջոցով ուսանողները կարողանում են խորացնել գիտելիքներն ու հմտությունները՝ իրենց հետաքրքրություններին համապատասխան ոլորտների խնդիրներ լուսաբանելու համար /իրավական, քաղաքական, բնապահպանական, արվեստ, սպորտ և այլն/:

 Լրագրության ԳՈՒ կենտրոնի կողմից մշակված ծրագիրը միավորում է լրագրության նկատմամբ առաջադրվող ժամանակակից տեսական մոտեցումները և պրակտիկան
ՈԱՇ մակարդակ/ Աստիճան Մակարդակ 6/բակալավրի աստիճան
Տևողությունը

Առկա ուսուցում՝ 4  տարի/Հեռակա ուսուցում՝ 5 տարի

Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ) 240  ECTS  կրեդիտ
Դասավանդման լեզուն (ները) Հայերեն
Ակադեմիական տարվա սկիզբ

Սեպտեմբերի առաջին շաբաթը (առկա)

Նոյեմբերի երկրորդ շաբաթը (հեռակա)
Ընդունելության պայմաններ «Լրագրութուն» բակալավրի կրթական ծրագրի դիմորդը պետք է հանձնի ՀՀ կառավարության որոշմամբ այս մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունները։
Ավարտական պահանջները Ավարտական աշխատանքի պաշտպանություն /մուլտիմեդիա նախագիծ/
Ուսումնառության վերջնարդյունքները 

Գիտելիք.

  • տիրապետել զանգվածային լրատվության միջոցների համակարգի ձևավորման հիմնական սկզբունքների, ինչպես նաև համաշխարհային մեդիա ոլորտի զարգացման միտումների և ազգային մեդիա մոդելների առանձնահատկությունների մասին հիմնարար գիտելիքների
  • վերլուծել պատմական յուրաքանչյուր փուլում ԶԼՄ-ների   համակարգի զարգացման առանձնահատկությունները և այդ գործընթացի վրա ազդող գործոնները
  • իմանալ լրագրության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, միջազգային կոնվենցիաները և ինքնակարգավորման մեխանիզմները և սկզբունքները
  • տիրապետել տարբեր լրատվամիջոցների (տպագիր մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, առցանց մեդիա) գործառությունների առանձնահատկությունների մասին գիտելիքների
  • իմանալ մեդիա բովանդակության ժանրային առանձնահատկությունները և դրանց նկատմամբ առաջադրվող պահանջները
  • տիրապետել ժամանակակից մեդիաներում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։

 

Հմտություններ

 

  • կիրառել լրագրության տեսությունների, հետազոտական արդյունքների և մեթոդների մասին գիտելիքները՝ մասնագիտական խնդիրներ լուծելու համար
  • հավաքել և մշակել փաստեր և տվյալներ՝ օգտագործելով տարբեր աղբյուրներ
  • համեմատել տարբեր աղբյուրների փաստերը և տեսակետները՝ անաչառ և հավասարակշռված տեղեկատվություն ստեղծելու համար
  • ստեղծել մեդիա բովանդակություն տարբեր մեդիա հարթակների համար (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ, առցանց մեդիա), այդ թվում՝ գրել մեդիա տեքստեր, լուսանկարել և մշակել լուսանկարներ,  ձայնագրել և մոնտաժել ձայնա և տեսանյութեր
  • ստեղծել բազմաժանր մեդիա բովանդակություն՝ հաշվի առնելով դրանց նկատմամբ առաջադրվող պահանջները
  • մասնակցել մեդիա նախագծերի մշակման, դրանց ձևաչափերի որոշման, պլանավորման աշխատանքներին։

 

Կարողություններ

  • կողմնորոշվել մեդիա տարածքում, կիրառել ստացած տեսական գիտելիքները մասնագիտական գործունեության մեջ
  • Օգտագործել մեդիա բովանդակություն ստեղծելու համար անհրաժեշտ տեխնիկա և ծրագրեր
  • լրագրողական գործունեության մեջ առաջնորդվել մասնագիտական էթիկական սզբունքներով
  • ներդնել մեդիայի արդի շուկայում առկա միտումները լրագրության մասնագիտության մեջ, զարգացնել  առցանց և ավանդական մեդիայի աշխատանքի արդեն իսկ գործող մոդելները, ստեղծել նորերը
  • կառցուցել գրավոր և բանավոր խոսք՝ լեզվական ընդունված նորմերին համապատասխան
  • ստեղծել մեդիաբովանդակություն օտար լեզուներով։

 

Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ և արժեքներ

  • հասկանալ ժամանակակից տեղեկատվական հասարակության զարգացման համար տեղեկատվության իմաստը և էությունը, գիտակցել այդ գործընթացում ծագող վտանգները և սպառնալիքները, հետևել տեղեկատվական անվտանգության հիմնական պահանջներին
  • սեփական աշխարհայացքի ձևավորման գործընթացում հիմնվել ընդհանուր հումանիտար գիտությունների ոլորտում ստացած բազային գիտելիքների վրա         
  • հասկանալ հասարակության և անհատի փոխհարաբերությունների խնդիրները, ազատության և պատասխանատվության փոխկապակցվածությունը
  • բանավիճել և սեփական կարծիքը լսարանին ներկայացնել և հիմնավորել
  • իրականացնել անհատական և թիմային աշխատանք
  • մասնագիտական հարցերում ընդունել որոշումներ և լուծել խնդիրներ
  • վերլուծել, համակարգել, համադրել բազմակողմանի տեղեկություններ՝ դատողություններ և եզրակացություններ անելու համար։
Հետագա ուսումնառության հնարավորությունները

Բակալավրի կրթական ծրագիրը  նախապատրաստում է  ուսանողներին շարունակելու ուսումը ՈԱՇ 7-րդ մակարդակում՝ մագիստրատուրայում՝ հայրենիքում և արտերկրում:

Աշխատանքի հնարավորությունները

Կարող են աշխատել որպես՝

  • Լրագրող
  • ֆոտոլրագրող/օպերատոր
  • տվյալներ հավաքագրող
  • հաղորդավար
  • հանրային հաղորդակցման մասնագետ
  • նախագծի ղեկավար

հեռուստատեսությունում, ռադիոյում, տպագիր և/կամ առցանց մամուլում, հանրային հաղորդակցման ոլորտում և կարող են իրականացնել՝

  • հեղինակային
  • խմբագրական
  • նախագծային-վերլուծական

 արտադրական-տեխնոլոգիական գործունեություն։

Ուսման վարձը ՀՀ քաղաքացիների համար Առկա - 450 000 ՀՀ դրամ

 Հեռակա - 360 000 ՀՀ դրամ