ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR)

Մասնագիտությունը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR)

Ծրագրի նկարագրությունը

Հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնն առաջարկում է բակալավրիական չորսամյա ծրագիր, որը  տեսական և պրակտիկ դասընթացների, հետազոտական, վերլուծական և ստեղծագործական աշխատանքների ուսումնական փաթեթ է: Ուսումնական գործունեությունն ուղղված է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հիմնախնդիրների հետազոտմանը, դրանց լուծումների առաջադրմանը, տեղեկատվության կառավարման, արդյունավետ հաղորդակցության, մարքեթինգի, բրենդինգի, վաճառքների, տեղեկատվական անվտանգության և հարակից ոլորտներում գիտելիքներ և հմտություններ ձևավորելուն:

ՈԱՇ մակարդակ/ աստիճան

Մակարդակ 6/բակալավրի աստիճան

Տևողությունը

Առկա ուսուցում՝ 4  տարի / Հեռակա ուսուցում՝ 5 տարի

Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)

240  ECTS  կրեդիտ

Դասավանդման լեզուն (ները)

հայերեն

Ակադեմիական տարվա սկիզբ

Սեպտեմբերի առաջին շաբաթը (առկա)

Նոյեմբերի երկրորդ շաբաթը (հեռակա)

Ընդունելության պայմաններ

«Հասարակայնության հետ կապեր» բակալավրի կրթական ծրագրի դիմորդը պետք է հաջողությամբ հանձնի ընդունելության քննություններ հայոց լեզու, անգլերեն առարկաներից:

Ավարտական պահանջները

Ավարտական աշխատանքի պաշտպանություն

Ուսումնառության վերջնարդյունքները

 

«Հասարակայնության հետ կապեր»-ի մասնագետի որակավորւմ ստացած շրջանավարտները պետք է տիրապետեն հետևյալ մասնագիտական գիտելիքներին, հմտություններին ու կարողություններին.

Գիտելիք և իմացություն   

1.1  իմանալ PR-ի հիմնական հասկացությունները և հասկանալ PR-ակցիաների` կոնֆերանսների, շնորհանդեսների, մամլո-ասուլիսների կազմակերպման հիմնական սկզբունքները

1.2  հասկանալ ժամանակակից PR տեսությունների և մոդելների  հիմնական մեթոդաբանական մոտեցումները

1.3 իմանալ գովազդի սոցիալական ինստիտուտի կառուցվածքը, գործառույթները, ինչպես նաև գովազդի տեսակները, ձևերը և գործառույթները

1.4 իմանալ բրենդի բաղկացուցիչ տարրերը, բրենդ մենեջերի հիմնական գործառույթները

Հմտություններ

1.1 տարբերել հիմնական համացանցային հարթակները, համացացնում տեղեկատվության տարածման հիմնական միջոցները, ինչպես նաև սոցիալական մեդիաներում հիմնական տիրույթները

1.2 տիրապետել հաղորդակցության տեսության և դրա կատեգորիալ համակարգի տեսակներին ու մակարդակներին

1.3 տիրապետել տարբեր մասնագիտությունների և դրանցում կիրառ­վող հաղորդակցական տեխնիկաների և մարտավարությունների առանձնահատկություններին

Կարողություններ

1.1 վերլուծել զանգվածային հաղորդակցությունների և ժամա­նակակից  ԶԼՄ-ների հետ համագործակցման հիմնախնդիրները, կորպորատիվ հեղինակության, իմիջի ձևավորման և զարգացման օրինաչա­փու­թյունները, գործունեության հայեցակարգերը

1.2 վերլուծել քարոզչական տեխնոլոգիաների, այդ ոլորտի զարգացման պատմությունը, ժամանակակից փորձը

Հետագա ուսումնառության հնարավորությունները

 

Բակալավրի կրթական ծրագիրը  նախապատրաստում է  ուսանողներին շարունակելու ուսումը ՈԱՇ 7-րդ մակարդակում՝ մագիստրատուրայում՝ հայրենիքում և արտերկրում:

Աշխատանքի հնարավորությունները

 

Շրջանավարտները կարող են աշխատել որպես`

·         հասարակայնության հետ կապերի մասնագետ,

·         PR-մենեջեր,

·         պետական և մասնավոր կառույցներում մամուլի պատասխանատու,

·         կազմակերպության լրատվական ծառայության աշխատակից կամ ղեկավար,

·         տեղեկատվական անվտանգության մասնագետ,

·         մարքեթինգ-մենեջեր,

·         բրենդ-մենեջեր: 

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ

·         Ազգային Ժողովի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն,

·         ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, նախարարությունների համապատասխան վարչություններ,

·         այլ պետական կառույցներ,

·         Կենտրոնական բանկ,

·         արտադրական, կոմերցիոն, ծառայությունների ոլորտի խոշոր, միջին և փոքր կազմակերպություններում,

·         հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, գովազդի ոլորտներում գործող մասնավոր ձեռնարկությունները,

·         ՀՀ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մասնագիտական դասընթացների դասավանդում:

Ուսման վարձը ՀՀ քաղաքացիների համար

առկա – 550 000 ՀՀ դրամ

հեռակա – 550 000 ՀՀ դրամ