Լրագրության գիտաուսումնական կենտրոնը ձևավորվել է 2004 թվականին նախ՝ որպես «Միջազգային լրագրություն» ուսումնաարտադրական կենտրոն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի կազմում, ապա՝ «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոն՝ նույն ամիբիոնի կազմում, իսկ՝ 2009 թվականից արդեն գործում է որպես համալսարանի առանձին կառուցվածքային ստորաբաժանում: 2017 թվականին կենտրոնը վերանվանվել է Լրագրության գիտաուսումնական կենտրոն: Սկզբնավորման օրվանից մինչև 2007 թվականը կենտրոնը ղեկավարել է Լ. Ստեփանյանը, 2007թվականից մինչև 2009 թվականը՝ Ա.Գարեգինյանը: 2009 թվականից առ այսօր կենտրոնը ղեկավարում է Տ. Հովհաննիսյանը:
Պահպանելով լրագրության ուսուցման արդեն ձևավորված ավանդույթները՝ Լրագրության գիտաուսումնական կենտրոնը հաշվի է առնում մեդիա ոլորտի զարգացումները և համաշխարհային առաջատար բուհերի լրագրության դասավանդման ժամանակակից փորձը։ Կենտրոնը մրցունակ մասնագետներ է պատրաստում հեռուստալրագրության, ռադիոլրագրության, մուլտիմեդիա լրագրության և հաղորդակցման այլ ոլորտներում։ Նրանք տիրապետում են ոչ միայն մասնագիտական գիտելիքների և հմտությունների, այլև 3 օտար լեզուների, ինչը բարձր են գնահատում գործատուները։
Լրագրողների կրթությունն իրականացվում է՝ համադրելով տեսությունն ու գործնական պարապմունքները և համագործակցելով ՀՀ առաջատար լրատվամիջոցների հետ։
Կենտրոնի նպատակը: Պատրաստել լրագրության արդի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ՝ օտար լեզուների իմացությամբ և նպաստել մեդիա ոլորտի հետազոտական ներուժի զարգացմանը։
Կենտրոնի առաքելությունը: Խթանել Հայաստանի Հանրապետությունում մեդիաոլորտի զարգացումը՝ որակյալ և մրցունակ կրթության ապահովման ճանապարհով։
Կենտրոնի գործառույթները.
- Իրականացնել ուսումնական և գիտահետազոտական գործունեություն
- Մասնակցել ԲՊՀ-ի մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ), ոլորտային որակավորումների շրջանակների մշակման գործընթացներին
- Ապահովել կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական շարունակական զարգացման և վերապատրաստման գործընթացները
- Ստեղծել ուսումնական և ուսումնամեթոդական գրականություն, հրատարակության պատրաստել ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, ուղեցույցներ և այլ մասնագիտական գրականություն
- Կազմակերպել ուսանողների գործնական պարապմունքներ ՀՀ առաջատար ԶԼՄ-ներում
- Կազմակերպել մասնագիտական սեմինարներ, քննարկումներ, գիտաժողովներ
ԲՊՀ Լրագրության ԳՈՒ կենտրոնի ղեկավար՝
Տատյանա Ղևոնդի Հովհաննիսյան
Դասախոսներ
1. Լիլիկ Զորիկի Ստեփանյան –ավագ դասախոս, բ.գ.թ.
2. Մեսրոպ Վոլոդյայի Հարությունյան - ավագ դասախոս
3. Գեղամ Վազգենի Վարդանյան- դասախոս
4. Արմեն Բադալի Սարգսյան – դասախոս
5. Լուսինե Սմբատի Գրիգորյան- դասախոս
6. Սեդա Սմբատի Գրիգորյան – դասախոս
7. Ռուզան Լազրի Գիշյան - դասախոս
8. Գևորգ Ղուկասի Հայրապետյան – դասախոս
ԲՊՀ Լրագրության ԳՈՒ կենտրոնի լաբորանտ՝
Վարսենիկ Արմենակի Բարսեղյան