«Զբոսաշրջություն» մագիստրոսական կրթական ծրագիր
Ծրագրի անվանումը՝ «Զբոսաշրջություն» մագիստրոսական կրթական ծրագիր
Աստիճանը՝ Զբոսաշրջության մագիստրոս
Պահանջվող ընդհանուր կրեդիտները՝ 90 ECTS
Ուսուցման ձևը և ծրագրի տևողությունը՝ առկա - 1,5 տարի, հեռակա - 2 տարի:
Զբոսաշրջություն մագիստրոսական կրթական ծրագրի նպատակը ուսանողներին զբոսաշրջության ոլորտում՝ զբոսաշրջային արտադրանքի մշակումից մինչև դրա իրացման և սպասարկման կազմակերպման սկզբունքների, տեխնոլոգիաների և մենեջմենտի ուսուցումն ու հմտությունների ձևավորումն է:
Մասնագիտական կրթական ծրագրի խնդիրներն են.
- Զարգացնել և ընդլայնել գիտելիքների շրջանակը, խորացնել կարողությունները և կատարելագործել հմտություններն ընդհանուր հումանիտար, հասարակական և զբոսաշրջության ոլորտին վերաբերող առարկաների բնագավառում, ինչը կնպաստի սովորողի մտահորիզոնի ընդլայմանը` հիմք ստեղծելով տվյալ պրոֆիլի մասնագիտական գիտելիքների արդյունավետ յուրացման համար:
- Ձևավորել վերլուծելու, սինթեզելու, քննադատաբար մտածելու, որոշումներ կայացնելու, տեղեկատվությունը կառավարելու (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն գտնելու, վերլուծելու) կարողություններ:
- Զարգացնել մայրենի և օտար լեզուներով գործնական աշխատանքի կարողությունները:
- Մասնագիտական պրակտիկայի իրականացման ճանապարհով հնարավորություն ստեղծել մասնագիտական գործունեության ծավալման նպատակով անհրաժեշտ կիրառական իրազեկությունների ձևավորման համար:
- Օժանդակել ուսանողների բարոյահոգեբանական հասունացմանը, կենսական դիրքորոշումների արդյունավետ ձևավորմանը, միջազգային հաղորդակցման էթիկայի նորմերի յուրացմանը, միջմշակութային իրազեկության բարձրացմանը:
Ծրագրի հաջող ավարտին շրջանավարտը կկարողանա
- մշակել զբոսաշրջային կազմակերպության ռազմավարությունը, դրա իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը,
- կատարել աշխատանքների բաժանում և կիրառել մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ,
- ճանաչել կազմակերպության արտաքին հաշվապահական փաստաթղթերը, կազմել զբոսաշրջության ծառայությունների նախահաշիվները ընդունված ֆինանսահաշվային ձևաչափով,
- կիրառել սթրեսի և կոնֆլիկտների հաղթահարման հմտություններ կազմակերպության աշխատակիցների միջև առաջացած բախումները հարթելու համար, ձևավորել բարենպաստ աշխատանքային մթնոլորտ՝ արտադրողականության բարձրացման և թիմային աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով,
- վերլուծել ֆինանսական և օպերացիոն վերջնարդյունքները, առանձնացնել լուծման անհրաժեշտ խնդիրները և նախագծել հետագա քայլերը,
- դրսևորել կազմակերպական ռիսկերի կառավարման հմտություններ՝ դրանց առաջացումը կանխելու կամ մեղմելու նպատակով,
- կազմակերպել և իրականացնել շուկայի հետազոտություն զբոսաշրջիկների պահանջմունքների բացահայտման նպատակով, ընտրել նպատակային սեգմենտը,
- ձևավորել զբոսաշրջային արդյունք՝ հաշվի առնելով նախապես սահմանված սեգմենտին բնորոշ հատկանիշները, թիրախավորել արդյունքը շուկայում,
- վերլուծել հաղորդակցական իրադրությունները՝ գործելու մասնագիտական էթիկայի կանոններին և միջմշակութային հաղորդակցության նորմերին համապատասխան,
- կիրառել զբոսաշրջային ոլորտի կառավարման գործընթացին բնորոշ հմտություններ ՏՀՏ պատշաճ օգտագործմամբ,
- աշխատել ինքնուրույն կամ որպես թիմի անդամ՝ իրականացնելով զբոսաշրջության ոլորտին բնորոշ տարբեր գործառույթներ (օր՝. ներգնա, արտագնա տուրօպերատոր և այլն),
- իրականացնել զբոսաշրջության ոլորտի մասնագիտական հետազոտություն,
- գնահատել կրթական և մասնագիտական զարգացման ու վերապատրաստման սեփական կարիքները հետագայում համապատասխան գործողություն ձեռնարկելու նպատակով:
«Զբոսաշրջություն» մագիստրոսական կրթական ծրագրի դիմորդը պետք է.
- հանձնած լինի ամփոփիչ ատեստավորման քննություն,
- ունենա պետական նմուշի փաստաթղթով հաստատված բակալավրի կամ այլ մասնագիտության մագիստրոսի աստիճան,
- օտար լեզվի իմացության B1 մակարդակ:
«Զբոսաշրջություն» մագիստրոսական կրթական ծրագրով ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ դիմորդի միջին որակավորման գնահատականի, և նախընտրություն կտրվի այն դիմորդներին որոնք կունենան «Զբոսաշրջություն», «Սերվիս» կամ հարակից մասնագիտությամբ բակալավրական աստիճան։
Ծրագրի ավարտին ուսանողը ձեռք է բերում զբոսաշրջության մասնագետի որակավորում՝ զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններում (զբոսաշրջային օպերատոր, ճամփորդական գործակալություն, պետական կառավարման համակարգ և այլ կառույցներ) միջին և բարձր օղակներում աշխատելու համար: