Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
|
Սերվիս
|
Ծրագրի հակիրճ նկարագրությունը
|
«Սերվիս» բակալավրիական ծրագիրը հնարավորություն է տալիս հիմնարար գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման ճանապարհով, պատրաստել հյուրընկալության ոլորտի բարձորակ, տնտեսության զարգացման ժամանակակից պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ` հնարավորություն տալով ավարտողին իր տեղը գտնելու աշխատաշուկայում և ծավալելու արդյունավետ մասնագիտական գործունեություն:
Ծրագրի իրականացումը ուսանողների մոտ ապահովում է գիտելիքներ, կարողություններ և հմտություններ` հյուրընկալության ոլորտում հեղինակային-ստեղծագործական գործունեություն ծավալելու, կազմակերպչական խնդիրներ լուծելու:
|
ՈԱՇ մակարդակ/ Աստիճան
|
Մակարդակ 6/բակալավրի աստիճան
|
Տևողությունը
|
Առկա ուսուցում՝ 4 տարի
Հեռակա ուսուցում՝ 5 տարի
|
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
|
240 ECTS կրեդիտ
|
Դասավանդման լեզուն (ները)
|
Հայերեն
|
Ակադեմիական տարվա սկիզբ
|
Սեպտեմբերի առաջին շաբաթը (առկա)
Նոյեմբերի երկրորդ շաբաթը (հեռակա)
|
Ուսուցման ձևը
|
Առկա/հեռակա
|
Ընդունելության պայմաններ
|
Պետական ընդունելության քննություն
|
Ավարտական պահանջները
|
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
|
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
|
-
Հստակ պատկերացում ունենալ հյուրընկալության ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների, կառույցների, ենթակառուցվածքների և ռեսուրսների կառավարման սկզբունքների, էության, նպատակների վերաբերյալ, գիտակցել ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման կարևորությունը, ներուժը, առանձնահատկությունները և արդյունավետության մակարդակը՝ որակյալ սպասարկում ապահովելու և մրցակցային առավելություն ունենալու նպատակով կարողանալ ուսումնասիրել ոլորտի կառավարման և սպասարկման կազմակերպման վերաբերյալ միջազգային փորձը, գնահատել առկա և հեռանկարային հնարավորությունները և առավելությունները, ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հմտություններ հյուրընկալության ոլորտում. ամրագրման և ավտոմատացման կազմակերպման հարցերում, կարողանալ մշակել հյուրընկալական ծառայություն, տիրապետել ծառայության օպտիմալ սպասարկման հմտություններին, սերվիսի կազմակերպման և մատուցման մեթոդներին ու սկզբունքներին, ունենալ ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառության կարողություն, պրակտիկ աշխատանքային հմտությունների առկայություն, ծագած խնդիրներին մասնագիտական էթիկային համապատասխան լուծում գտնելու կարողություն
|
Հետագա ուսումնառության հնարավորությունները
|
ՈԱՇ մակարդակ 7՝ հետազոտող (մագիստրոս)
|
Աշխատանքի հնարավորությունները
|
- Հյուրանոցային տնտեսության կազմակերպության մենեջեր
- Ծառայությունների մշակման և ձևավորման մասնագետ
- Ծառայությունների իրացման և խթանման կազմակերպիչ
- Հյուրընկալության, սպասարկման և միջոցառումների կազմակերպման պատասխանատու
- Անիմացիոն և մշակութային ծրագրերի կազմակերպիչ
(Հյուրանոցներ և հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտներ, զբոսաշրջային համալիրներ, սննդի մատուցման և սպասարկման կազմակերպություներ, տրանսպորտային ընկերություններ, մշակութային հաստատություններ, պետական կառավարման մարմիններ)
|
Ուսման վարձը
|
Առկա՝ 500 000 AMD
Հեռակա՝ 400 000 AMD
|