«Կառավարում» մագիստրոսական ծրագիր

Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը

«Կառավարում» Հանրային կառավարում

Ծրագրի հակիրճ նկարագրությունը

«Կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը (այսուհետ՝ «Կառավարում» ծրագիր) (մասնագիտացումը՝ «Հանրային կառավարում») արտացոլում է ՀՀ ՈԱՇ-ի 7-րդ մակարդակի նկարագրիչների դրույթները: Ծրագրի նպատակն է ձևավորել ուսանողների մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները կառավարման և հանրային կառավարման ոլորտներում: Կրթական ծրագիրը շեշտադրում է այնպիսի մասնագիտական գիտելիքների ձևավորումը և մասնագիտական ու փոխանցելի հմտությունների զարգացումը, որոնք ներառում են ինստիտուցիոնալ, տեղական, ազգային և համաշխարհային համատեքստերում ռազմավարական և կառավարչական որոշումների կայացման գործընթացներում արժեքների և մասնագիտական էթիկայի ընկալում, ռազմավարական մտածողություն և կառավարում, գործառնական կառավարում, մարդկային ռեսուրսների և ֆինանսների կառավարում, շահակիցների ներգրավվում և կառավարում, կոնֆլիկտների կառավարում:

«Կառավարում» ծրագրի շրջանակներում փոխկապակցվում են տեսական և գործնական բաղադրիչները՝ մասնագիտական կամ մասնագիտացման ոլորտներում շրջանավարտների  գործունեություն ծավալելու պատրաստվածությունն ապահովելու նպատակով: Ծրագրի բոլոր դասընթացները ներառում են գործնական բաղադրիչ՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին տեսությունը կիրառելու մասնագիտական իրական կյանքի տարբեր իրավիճակներում: Հետազոտական պրակտիկայի և պրակտիկումի մոդուլներն իրական պայմաններին առավել մոտեցված հնարավորություն են ստեղծում կիրառելու ուսանողների  գիտելիքները և զարգացնելու մասնագիտական կարողություններն ու հմտությունները:

ՈԱՇ մակարդակ/ Աստիճան

ՈԱՇ մակարդակ 7/մագիստրոսի աստիճան

Տևողությունը

Առկա ուսուցում՝ 1.5 տարի,

Հեռակա ուսուցում՝ 2 տարի

Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)

120  ECTS  կրեդիտ

Դասավանդման լեզուն (ները)

Հայերեն

Ակադեմիական տարվա սկիզբ

Սեպտեմբերի երկրորդ շաբաթը (առկա)

Նոյեմբերի երկրորդ շաբաթը (հեռակա)

Ուսուցման ձևը

Առկա/ հեռակա

Ընդունելության պայմաններ

Հարցազրույց և անգլերենի իմացության թեստ

Ավարտական պահանջները

Մագիստրոսական թեզի պաշտպանություն

Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)

Գիտելիք և իմացություն 

· բացատրել, մեկնաբանել և դասակարգել կառավարման ու հանրային կառավարման ոլորտներին առնչվող հասկացություններն ու եզրույթները, կառավարման ժամանակակից համակարգերն ու մոդելները, կառավարման ոլորտի արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները,

· սահմանել և նկարագրել հանրային կառավարման/ վարչարարության մոդելներն ու կառուցվածքները, դրանց դերն ու գործառույթները և մասնակցային որոշումների կայացման գործընթացները,

· փոխանցել կառավարման ոլորտի մասնագիտական գիտելիքներ, ներառյալ կառավարման էությունը, ընդհանուր բնութագիրը, նպատակներն ու խնդիրները, մեթոդաբանությունը, ինչպես նաև հաղորդակցության, մոտիվացիայի, թիմային աշխատանքների վերաբերյալ տեսությունները

· իմանալ կառավարման գիտության և տվյալ գիտակարգի ձևավորման նախադրյալները ու զարգացման փուլերը, կառավարման գիտության ուղղությունները, ինչպես նաև այս գիտակարգի տեղը տնտեսագիտության համակարգում և կապը մյուս տնտեսագիտական գիտությունների վրա,

· դրսևորել կառավարման տեսությունների, գործառույթների և դրանց դասակարգման տարբեր մոտեցումների գիտելիք և իմացություն,

· դրսևորել մակրո- և միկրոտնտեսագիտության հիմնական հասկացությունների, օրենքների և սկզբունքների իմացություն,

· դրսևորել գիտական հետազոտությունների, ինչպես նաև դասավանդման մեթոդների և դրանց առնչվող տեսությունների և ժամանակակից մոտեցումների գիտելիք և իմացություն,

· մշակել կառավարման գործընթացին առնչվող տարբեր ծրագրեր և մասնակցել դրանց իրագործման միջոցառումներին,

· իրականացնել սպառողների, մրցակիցների և շուկայի վերլուծություններ, արդյունավետորեն պլանավորել, կազմակերպել և վերահսկել կազմակերպության մարքեթինգային գործունեությունը:

Հմտություններ՝

· իրականացնել կարիքների գնահատում և արտաքին ու ներքին միջավայրերի ընդհանուր գնահատում՝ կիրառելով ՈՒԹՀՎ (SWOT), SMART, RIPPLES և PEST վերլուծության գործիքները և առաջադրելով համապատասխան լուծումներ

· կիրառել կառավարման և մասնագիտական հմտություններ՝ խնդիրների լուծման, ռազմավարական որոշումների կայացման և մասնագիտական հաղորդակցման, ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում

· վերլուծել շահակիցների դերն ու գործառույթները հանրային կառավարման ոլորտում,

· վերլուծել ռազմավարական պլանավորմանը ներկայացվող ընդհանուր պահանջները և բացահայտել ռազմավարական պլանավորման և կառավարման հիմնական փուլերը՝ ցուցաբերելով ռազմավարական պլանավորման և կառավարման փուլերի իրականացման համար անհրաժեշտ հմտություններ,

· վերլուծել և գնահատել կոնկրետ իրավիճակում կառավարչական գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվության ամբողջականությունը և միջոցներ կիրառել այն ապահովելու ուղղությամբ: 

Կարողություններ՝

· վեր հանել և բացատրել կառավարման տեղեկատվական համակարգերի /տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների և տեղեկատվական գրագիտության հիմնական խնդիրները կառավարման համակարգի և տեսության շրջանակներու

· ուսումնասիրել կառավարման շուկայագիտությունը՝ ներառյալ հնարավորությունների գնահատումը, շուկայում կարիքների վերլուծությունն ու ծրագրավորումը, շեշտադրել ձեռք բերված գիտելիքի և կարողությունների միջոցով շուկայագիտության ռազմավարության մշակումը, նոր ծրագրերի իրականացումը, գնահատումն ու վերահսկում,

· կիրառել կրթության որակի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունների մշակման ու իրականացման գործիքները, որակի ապահովման մեխանիզմներ, փոփոխությունների կառավարման և կրթական հետազոտությունների գնահատման լավագույն մոդելները

· ապահովել կատարումը մարդկային ռեսուրսների կառավարում թիրախավորված ընկերության ռազմավարությանը համապատասխան և կազմել աշխատանքային նկարագրեր

· բնութագրել սպառողական շուկան և նրա բաղադրիչները՝ նկարագրելով սպառողական վարքագիծը և նրա վրա ազդող հիմնական գործոնները, դիտարկելով գնագոյացման հիմնախնդիրն ու քաղաքականությունը, ինչպես նաև առաջադրելով պրակտիկ օրինակներ գնագոյացման մեթոդների կիրառմամբ

· գնահատել աշխատակիցների արդյունավետությունը, կիրառել մարդկային ռեսուրսների  կառավարման գործիքակազմը և գործիքներ,

· գուցաբերել կառավարչական, գիտակրթական, նորարարությունների գեներեցման կարողություններ և դրանց դարձնել փոխանցելի՝ մասնագիտական կարողությունների իրացման համապատասխան ոլորտներում արդյունավետորեն ներդնելով համար,

. կատարել տեղեկատվության հավաքման, պահպանման և մշակման աշխատանքներ, ինչպես նաև մասնագիտական խնդիրների լուծման նպատակով օգտվել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից,

· ընդունել կառավարչական որոշումներ՝ ստանձնելով և կրելով դրանց արդյունքների նկատմամբ պատասխանատվությունը:

Հետագա ուսումնառության հնարավորությունները

ՈԱՇ մակարդակ 8՝ հետազոտող (ասպիրանտ, հայցորդ)

Աշխատանքի հնարավորությունները

«Կառավարում» ծրագրի շրջանավարտները կարող են իրենց հետագա մասնագիտական գործունեությունը ծավալել կառավարման ոլորտում, մասնավորապես՝

· ձևավորել կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հավաստի տվյալներ հավաքագրելու, մշակելու, վերլուծելու, մեկնաբանելու և կիրառելու հմտություններ,

· տիրապետել հետազոտության ժամանակակից մեթոդներին, որոնք օգտագործվում են կառավարման ու հասարակագիտության ոլորտներում, և նպաստել դրանք կիրառելու հմտությունների ձևավորմանը,

· բացահայտել և վերլուծել կառավարման արդյունավետության արդյունքներն ու ցուցանիշները տարբեր տիպի կազմակերպություններում՝ կիրառելով կառավարման մեթոդներ և գործիքներ,

· զարգացնել գիտահետազոտական և կառավարման գործունեության ընթացքում առաջացող ու նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող խնդիրներ ձևակերպելու և լուծելու հմտություններ,

· զարգացնել ձեռքբերված հավաստի արդյունքները մշակելու, վերլուծելու և իմաստավորելու հմտություններ՝ ելնելով հետազոտության առկա նպատակներից, խնդիրներից, տվյալներից,

· տիրապետել ռազմավարական կառավարման, ներառյալ ֆինանսական կառավարման հիմնադրույթներին և մարտավարություններին,

· իրականացնել կազմակերպության աշխատակազմի (մարդկային ռեսուրսների) արդյունավետ կառավարում:

Ուսման վարձը

Մագիստրատուրա՝ 500000 AMD (առկա ուսուցում)

                              380000 AMD (հեռակա ուսուցում)

Հայցորդություն՝      360000 AMD