ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ (ՍՄԱՐԹ)
www.smartcaffe.eu
Ծրագրի համար՝
585620-EPP-1-2017-1-EL-EPPKA2-CBHE-JP (2017-2886 /001-001)
Ծրագրի տևողություն՝
2017-2020թթ.
Ծրագրի համակարգող՝
Սալոնիկի Ալեքսանդր տեխնոլոգիական կրթական ինստիտուտ, Հունաստանի Հանրապետություն
Ծրագրի մասնակիցներ՝
-
Վիվեսի կաթոլիկ քոլեջ – Բելգիա
-
Պադեբորնի համալսարան – Գերմանիա
-
Մուրսիայի Սուրբ Անտոնիո կաթոլիկ համալսարան – Իսպանիա
-
Վառնայի կառավարման համալսարան – Բուլղարիա
-
Մոլդովայի ազգային ագրարային համալսարան – Մոլդովա
-
Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարան – Մոլդովա
-
Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիա – Մոլդովա
-
«Իմպուլս» ՀԿ – Մոլդովա
-
Մինսկի ինովացիոն համալսարան – Բելառուս
-
Բելառուսի առևտրա-տնտեսագիտական համալսարան – Բելառուս
-
Բելառուսի ինովացիոն հիմնադրամ – Բելառուս
-
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան – Հայաստան
-
Գավառի պետական համալսարան – Հայաստան
-
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ – Հայաստան
ԱՄԱՐԹ ծրագրի թիրախային երկրներն են Հայաստանը, Մոլդովան և Բելառուսը: Ծրագրի հիմնական նպատակն է մոտիվացնել բուհերի ուսանողներին և շրջանավարտներին զարգացնել ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունները, ակտիվացնել բուհ-գործատու համագործակցությունը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում Է՝
ա/ ստեղծել 7 ՍՄԱՐԹ կենտրոններ
բ/ իրականացնել 4 նոր թրեյնինգներ ՊԴ կազմի համար
գ/ իրականացնել 8 նոր թրեյնինգներ ուսանողների համար
դ/ ստեղծել էլեկտրոնային SMART_CHANNEL հարթակ
ե/ մշակել ձեռնարկ, որը հասանելի կլինի անգլերեն, ռումիներեն, ռուսերեն, հայերեն և բելառուսերեն
զ/ ստեղծել նոր գաղափարների պահոց անգլերեն և ռումիներեն/ռուսերեն, հայերեն, բելառուսերեն
է/ ուսանողների շրջանում մրցույթների անցկացում, տարեկան տարածաշրջանային կոնֆերանսի անցկացում
ը/ նոր դասընթացի ներմուծում Հայաստանի, Բելառուսի և Մոլդովայի բուհերում
ԵՊԼՀ-ում ՍՄԱՐԹ ծրագիրը համակարգում է ԵՊԼՀ-ի ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ: