Քաղաքացիական ծառայություն

Քաղաքացիական ծառայությունը ֆրանսիական ազգային կամավորական ծառայություն է, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել ազգային միասնությունը եւ սոցիալական բազմազանությունը: Կամավորները հնարավորություն են ստանում առնվազն վեց ամիս կատարել համայնքային աշխատանքներ՝ ծառայելով հասարակությանը տարբեր ծրագրերի շրջանակներում: Ծառայության ավարտին պետությունը մասնակցին տրամադրում է «Քաղաքացիական ծառայության» վկայական և ծրագրի բաղադրիչ մաս կազմող մի փաստաթուղթ, որը նկարագրում է այն աշխատանքները, որոնք իրականացվել են կամավորի կողմից: Փաստաթուղը գնահատում է «Քաղաքացիական ծառայության» ընթացքում մասնակից ձեռք բերած հմտությունները, գիտելիքներն ու կարողությունները:
«Քաղաքացիական ծառայություն»-ը հասանելի է 16-ից 25 տարեկան բոլոր երիտասարդներին: «Քաղաքացիական ծառայություն»-ը ներառված է նաև Ֆրանսիայի Հանրապետության միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերում և բարձրագույն կրթական հաստատություններում:
 
Վ Բրյուսովի անվան պետական համալսարանը հանդիսանում է հյուրընկալող կազմակերպություն։ Ծրագիրը համալսարանում համակարգում է Կարիերայի կենտրոնը։ 
 
Սենյակ՝ 5/1 (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք)
Հեռ. ՝ (+37460) 830111 (ներքին 291)
Էլ հասցե՝ levon.babamyan@gmail.com
Ծրագրի համակարգող՝ Լևոն Բաբամյան