Միջազգային կրեդիտային շարժունություն
«Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության հատվածի ներքո Հիմնական Գործողություն 1-ը աջակցում է`
- «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրերին. բարձրակարգ միջազգային ուսումնական ծրագրեր, որոնք մատուցվում են ԵՄ և (որոշ դեպքերում) գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների կոնսորցիումների կողմից, և որոնք շնորհում են ամբողջական կրթաթոշակներ աշխարհի ուսանողներին.
- Կրեդիտային շարժունությանը. հնարավորություններ ուսանողների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակազմի համար՝ ուսանելու և/կամ մասնագիտական փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում:
Կրեդիտային շարժունություն (փոխարինում է «Էրազմուս Մունդուս»-ի Գործողություն 2-ին)
Հիմնական Գործողություն 1-ի «կրեդիտային շարժունությունը» ֆինանսավորում է ուսանողների երկկողմանի շարժունությունը բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում (կարճ ցիկլ, բակալավրի, մագիստրոսական, դոկտորական մակարդակներ), ինչպես նաև վերջին շրջանում ավարտածներին ընձեռում է պրակտիկա անցնելու հնարավորություն: Կրեդիտային շարժունությունը հասանելի է ծրագրային երկրների և գործընկեր երկրների ուսանողների համար: Ուսման տևողությունը 3-12 ամիս է: Մինչ մեկնելը «Ուսման համաձայնագիր» է ստորագրվում ուսանողի, ուղարկող և ընդունող հաստատության կողմից: Պրակտիկայի տևողությունը 2-12 ամիս է:
Հիմնական գործողություն 1-ը բաց է նաև բուհերի աշխատակազմի համար՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու արտերկրում: Գործընկեր երկրների աշխատակազմի շարժունությունը տևում է 5 օրից մինչև 2 ամիս: Վերապատրաստման համաձայնագիր է կնքվում աշխատակցի, ուղարկող և ընդունող հաստատությունների միջև: Մասնակից համալսարանները ստանում են ֆինանսավորում վարչական ծախսերը հոգալու համար:
Ուսանողներն ու ակադեմիական անձնակազմը ստանում են կրթաթոշակ, որը հոգում է ճանապարհորդության, վիզայի, ապահովագրության, ինչպես նաև կեցության ծախսերը: Մասնակից համալսարանների կողմից չի կարող գանձվել ուսանողական վարձ: Մասնակից համալսարանները ստանում են ֆինանսավորում վարչական ծախսերը հոգալու համար:
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կայք, ինչպես նաև ԲՊՀ-ի կարիերայի կենտրոն:
Սենյակ՝ 5/1 (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք)
Ծրագրի համակարգող՝ Լևոն Բաբամյան