Եվրոպական կամավորական ծառայություն
«Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագիրը երիտասարդներին տալիս է բացառիկ հնարավորություն՝ կատարելու չվճարվող և լրիվ դրույքով կամավորական աշխատանք արտերկրում` Եվրամիության սահմաններում ու դրանից դուրս: Այս ծրագրի նպատակն է խթանել հանդուրժողականության և համերաշխության զարգացումը, ինչպես նաև օժանդակել երիտասարդներին զարգացնելու հմտություններ և ունակություններ, որոնք հետագայում կօգնեն նրանց աշխատանքի և կրթության մեջ:
Ծրագրում ներգրավված կողմերը
Ուղարկող կազմակերպության հսկողության տակ է լինում կամավորի նախապատրաստական, ընթացիկ և ավարտական գործընթացը Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) ծրագրին մասնակցելու ընթացքում: Հյուընկալող կազմակերպությունը ամբողջ ծրագրի ընթացքում պետք է ապահովի կամավորի անվտագությունը, բարեկեցիկ ապրելու և աշխատելու պայմանները: Հյուընկալող կազմակերպությունը պետք է աջակցի կամավորին անձնական և լեզվական խնդիրների դեպքում, ինչպես նաև ունենա աջակցող անձ, որը հարկ եղած դեպքում կօգնի կամավորին: Համակարգող կազմակերպության դերն է դյուրացնել ծրագրի իրականացումը՝ ադմինիստրատիվ և որակյալ աջակցություն ցույց տալով ծրագրին մասնակից կողմերին, նրանց համար ստեղծելով ցանցային հնարավորություն:
Կամավորներն իրենց ծրագիրն ավարտելուց հետո ստանում են «Youthpass»:
Ո՞վ կարող է դիմել ծրագրին։
Ծրագրին կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդները մինչև դիմումի վերջնաժամկետը: Պետք է հետևել Եվրոպական կամավորական ծառայությունում ներգրավված կազմակերպությունների ցանցին՝ տեղեկատվության, կամավորական հնարավորությունների և այլ օգտակար տեղեկատվության համար։
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը հյուրընկալող կազմակերպություն է։ Ծրագիրը համալսարանում համակարգում է Կարիերայի կենտրոնը։
ԲՀՊ-ում ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել ԵԿԾ տեղեկատվական փաթեթի միջոցով:
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Շրջանավարտների միավորում ՀԿ-ն ուղարկող կազմակերպություն է։
Սենյակ՝ 5/1 (Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք)
Ծրագրի համակարգող՝ Լևոն Բաբամյան