Էրազմուս + ԿՈՆՆԵԿՏ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆ֊ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՄՈԼԴՈՎԱՅԻ, ՎՐԱՍՏԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԽԵԼԱՄԻՏ ՁԵՌՆԵՐԵՑԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» (ԿՈՆՆԵԿՏ)
Ծրագրի համար՝
617393-EPP-1-2020-1-MD-EPPKA2-CBHE-JP
Ծրագրի տևողություն՝
2021-2024 թթ.
Ծրագրի համակարգող՝
Մոլդովայի պետական համալսարան
Ծրագրի մասնակիցներ՝
Մոլդովա
- Մոլդովայի պետական համալսարան
- Մոլդովայի պետական ագրարային համալսարան
- Երաժշտության, թատրոնի և կերպարվեստի ակադեմիա
- Պետական տեխնիկական համալսարան
- Բելցիի Ալեկու Ռուսսոյի անվան պետական համալսարան
- «ԻՄՊՈՒԼՍ» ՀԿ
Հայաստան
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
- Հովհ. Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարան
- «Ստեղծարար-նորարարական և կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ
Վրաստան
- Իլիայի պետական համալսարան
- Շոթա Ռուսթավելի թատրոնի և կինոյի պետական համալսարան
ԵՄ գործընկերներ
- Ի. Լ. Քարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարան, Ռումինիա
-
Բիզնեսի, արվեստի և տեխնոլոգիաների «ՌԻՍԵԲԱ» համալսարան, Լատվիա
-
Անթոլոգիա Մենեջմենթ, Բուլղարիա
- Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարան, Ֆինլանդիա
Ծրագրի ընդհանուր նպատակներից է համալսարան-տնտեսություն կապի ամրապնդումը՝ հիմնված Արևելյան գործընկերության բուհերի խելացի (հարմարեցված) ձեռնարկատիրական մոտեցման վրա, ինչպես նաև ուսանողների և շրջանավարտների մրցակցային ուսումնասիրության (վարք, հմտություններ, մտածելակերպ) և աշխատատեղեր ստեղծելու կարողության զարգացումը։
Ծրագրի մասնավոր նպատակներն են.
- Բարձրացնել Մոլդովայի, Հայաստանի և Վրաստանի համալսարանների դասավանդման և ուսուցման կարողությունները՝ Մասնակից երկրների՝ ձեռներեցության, թվային հաղորդակցության և գեղարվեստական/ ինքնարտահայտման հիմքի վրա մատուցվող կրթության ոլորտում ունեցած լավագույն փորձի շնորհիվ:
- Բարելավել ուսանողների ձեռնարկատիրական վարքագիծը, հմտությունները, ձևավորել նրանց մոտ ապագա սկսնակ գործարարի մտածելակերպ և աջակցել համալսարանական միջավայրում նորաստեղծ ընկերություններին:
- Զարգացնել համագործակցային կենտրոնների (hubs) ենթակառուցվածքը, որոնք աջակցում են տրամադրում այն ուսանողներին, որոնք ստեղծում, զարգացնում, և շուկա են բերում իրենց նորարարական գաղափարները ձեռներեցության և/կամ բաց նորարարության միջոցով Արևելյան գործընկերության երեք երկրներում:
- Մշակել և գործի դնել համալսարան-ձեռնարկատիրություն ենթակառուցվածքների միջև կապի նոր և նորարարական ձև համատեղ գործողությունների միջոցով:
- Բարելավել այն ուսանողների ներգրավվածությունը, որոնք բնականորեն չեն առնչվում ձեռնարկատիրական ուսումնասիրությունների հետ և խթանել խնդիրների լուծման վրա հիմնված ուսուցումը, զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները, վարքագիծը, մտածելակերպը միջգիտակարգային մոտեցման միջոցով` համապատասխանաբար վերանայելով ուսումնական ծրագրերը և դրանց հանրահռչակման ուղղությամբ արվող միջոցառումները:
ԲՊՀ-ում «ԿՈՆՆԵԿՏ» ծրագիրը համակարգում է ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ: