Երիտասարդական փոխանակման ծրագրեր

Եվրամիության` երիտասարդների փոխանակման ծրագրերին հատկացված ֆոնդերը երիտասարդներին այլ երկրներում փորձառություն ձեռք բերելու և մեկ թիմում աշխատելու հնարավորություն են ընձեռում: Հնարավորություն է ընձեռվում ձեռք բերելու հմտություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են նախագծերի կառավարումը և օտար լեզվի հմտությունների բարելավումը: Երիտասարդների փոխանակումը իրականացվում է դպրոցի, համալսարանի շրջանակներից դուրս և առաջարկում է կառուցվածքային ծրագիր (օրինակ` արհեստանոցներում աշխատել, վարժություններ կատարել, քննարկումների և դերային խաղերի մասնակցել): Փոխանակումը հասանելի է 13-30 տարեկան երիտասարդներին և տևում է 5-21 օր: Երիտասարդները կարող են մասնակցել վերը նշված ծրագրերին ԵՄ երկրում կամ էլ Եվրամիությունից դուրս որևէ այլ երկրում: Երիտասարդների փոխանակումը նրանց հնարավորություն է տալիս բացահայտելու նոր մշակույթներ և ձեռք բերելու նոր ընկերներ, զարգացնելու նորանոր կարողություններ և պատշաճ կերպով գնահատելու այնպիսի արժեքները, ինչպիսիք են համերաշխությունը և ժողովրդավարությունը:

Ուսուցման գործընթացը հիմնված է ոչ ֆորմալ կրթության վրա և ներառում է Եվրամիության անդամ կամ ոչ անդամ երկրներից նվազագույնը երկու կառուցվածքային միավոր (ուղարկող և հյուրընկալող):

Երիտասարդների փոխանակման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է կապ հաստատել մասնակից կազմակերպության հետ: Այն կարող է լինել շահույթ չհետապնդող կազմակերպություն, միություն, ոչ առևտրային կազմակերպություն, հասարակական կազմակերպություն` տեղական, տարածաշրջանային և ազգային մակարդակով, կամ հասարակական ձեռնարկություն: Կազմակերպությունը դիմում է երիտասարդների փոխանակման հիմնադրամին՝ Էրազմուս + ազգային գործակալությանը այն երկրում, որտեղ այն հիմնադրվել է: Այդ գործակալությունը կարող է Ձեզ օգնել՝ գտնելու այնպիսի կազմակերպություն, որը կհովանավորի Ձեր փոխանակումը:
Երիտասարդների ոչ պաշտոնական խմբերը, որոնք ակտիվ են երիտասարդական աշխատանքում, ինչը պարտադիր նախապայման չէ երիտասարդական կազմակերպության համատեքստում, նույնպես կարող են դիմել հովանավորչության համար: Եթե դուք պատրաստակամ եք մասնակցելու, մի´ վարանեք և մանրամասների համար այցելե՛ք Եվրոպական հանձնաժողովի կայք։ 
 
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ  ՈԼՈՐՏԻ  ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ  
 
Ո՞րն է նպատակը
Արտերկրում երիտասարդ աշխատողներին հնարավորություն է ընձեռվում սովորելու այլ երկրների մշակութային տարբերությունները և ձեռք բերելու տարբեր փորձառություններ երիտասարդական աշխատանքներում: Այդ փորձառությունը օգնում է երիտասարդ աշխատողներին ձեռք բերելու նոր հմտություններ և ընդլայնելու իրենց մասնագիտական զարգացումը: 
Ծրագրում ներգրավված կազմաերպությունները մշակում են սովորելու նոր մեթոդներ, ինչպես նաև իրենց արտասահմանյան գործընկերների հետ համագործակցելու երկարաժամկետ ծրագրեր:
 
Ի՞նչին է նպաստում  Էրազմուս + ծրագիրը
Ինչպես Եվրամիության երկրներում, այնպես էլ ոչ անդամ երկրներում հասանելի են կրթական շարժունության ներքոնշյալ հնարավորությունները՝
  • ուսուցում և ցանցային աշխատանք,
  • արտասահմանյան երիտասարդական կազմակերպությունում աշխատանքային փորձի ձեռքբերում:
Երիտասարդ աշխատողների շարժունությունը կարող է տևել 2 օրից մինչև 8 շաբաթ։ 
 
Ո՞վքեր կարող են մասնակցել
Հնարավորությունները հասանելի են այն երիտասարդ աշխատողներին, որոնք ներգրավված են երիտասարդների անձնային, կրթական և սոցիալական զարգացման գործում: Ակնկալվում է, որ 140.000.000 երիտասարդ աշխատողներ 2014-2020 թվականներին շարժունության ծրագրերի շնորհիվ փորձառություն ձեռք կբերեն: 
Քաղաքացիական ծառայությունը ֆրանսիական ազգային կամավորական ծառայություն է, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել ազգային միասնությունը և սոցիալական բազմազանությունը: Կամավորները հնարավորություն են ստանում առնվազն վեց ամիս կատարելու համայնքային աշխատանքներ՝ ծառայելով հասարակությանը տարբեր ծրագրերի շրջանակներում: Ծառայության ավարտին պետությունը մասնակցին տրամադրում է «Քաղաքացիական ծառայության» վկայական և ծրագրի բաղադրիչ մաս կազմող մի փաստաթուղթ, որը նկարագրում է այն աշխատանքները, որոնք իրականացվել են կամավորի կողմից: Փաստաթուղթը գնահատում է «Քաղաքացիական ծառայության» ընթացքում մասնակցի ձեռք բերած հմտությունները, գիտելիքներն ու կարողությունները:
«Քաղաքացիական ծառայություն»-ը հասանելի է 16- 25 տարեկան բոլոր երիտասարդներին: Այն ներառված է նաև Ֆրանսիայի Հանրապետության միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերում և բարձրագույն կրթական հաստատություններում:   Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը հյուրընկալող կազմակերպություն է։ Ծրագիրը համալսարանում համակարգում է կարիերայի կենտրոնը։ 
 
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոն: 
 
Սենյակ՝ 5/1 (Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք)
Հեռ՝ (+37460) 830111 (ներքին 291)
Էլ հասցե՝ levon.babamyan@gmail.com
Ծրագրերի համակարգող՝ Լևոն Բաբամյան