Էրազմուս Մունդուս էՖՖՈՐՏ
«Էրազմուս Մունդուս էՖՖՈՐՏ» ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել համագործակցությունը և կրթության որակը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև։
«ԷՖՖՈՐՏ» ծրագիրը ներառում է բոլոր վեց թիրախային երկրները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։ Ծրագիրը վերը նշված երկրների ուսանողներին, պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմին, ինչպես նաև ծրագրին մասնակցող ԵՄ երկրների բուհերի մասնակիցներին ընձեռում է մեծ հնարավորություններ՝ փորձելու իրենց կարողությունները և զարգացնելու հմտությունները, որոնք արժեքավոր են կարիերայի հետագա զարգացման համար։ Ծրագիրը ներառում է երկուական բուհ Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրից։ Մասնավորապես՝ հատուկ շեշտ է դրված Էրազմուս Մունդուս ծրագրերին մասնակցելու քիչ փորձառություն ունեցողբարձրագույն ուսումնական հաստատությունների ներգրավմանը:
Ծրագրի սպասված արդյունքներն են՝
- 14 երկրներից և 20 բարձրագույն ուսումնական հաստատություններից 209 անհատների համար շարժունության ապահովում (183 ուսանող և 26 աշխատող),
- արդիական և կատարելագործված հմտություններ, կրթություն, անմիջական օգտառուների լեզվաբանական կարողություններ և որակավորումներ,
- կրթության/դասավանդման և ուսումնասիրության հնարավորություններ խոցելի խմբերին պատկանող ուսանողների համար,
- մասնակից հաստատությունների հետագա համագործակցության խթանում,
- փոխադարձ ըմբռնման խթանում ԵՄ և ոչ ԵՄ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակությունների միջև,
- ծրագրի մասնակից բարձրագույն ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդում՝ ապահովելով բուհերի առարկայացանկի համանմանությունը աշխատաշուկայի պահանջներին։
ԵՊԼՀ-ում ծրագրի համակարգողն է Կարիերայի կենտրոնը:
Սենյակ՝ 5/1 (Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք)
Ծրագրի համակարգող՝ Լևոն Բաբամյան