ՍՄԱՐԹ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ - ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ (ՍՄԱՐԹ)
 
 
Ծրագրի համար՝
585620-EPP-1-2017-1-EL-EPPKA2-CBHE-JP (2017-2886 /001-001)
 
Ծրագրի տևողություն՝
2017-2020թթ.
 
Ծրագրի համակարգող՝

«Հելլենիկ» միջազգային համալսարան, Հունաստանի Հանրապետություն

 
Ծրագրի մասնակիցներ՝
  1. Վիվեսի կաթոլիկ քոլեջ – Բելգիա
  2. Պադեբորնի համալսարան – Գերմանիա
  3. Մուրսիայի Սուրբ Անտոնիո կաթոլիկ համալսարան – Իսպանիա
  4. Վառնայի կառավարման համալսարան – Բուլղարիա
  5. Մոլդովայի ազգային ագրարային համալսարան – Մոլդովա
  6. Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարան – Մոլդովա
  7. Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիա – Մոլդովա
  8. «Իմպուլս» ՀԿ – Մոլդովա
  9. Մինսկի ինովացիոն համալսարան – Բելառուս
  10. Բելառուսի առևտրատնտեսագիտական համալսարան – Բելառուս
  11. Բելառուսի ինովացիոն հիմնադրամ – Բելառուս
  12. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան – Հայաստան
  13. Գավառի պետական համալսարան – Հայաստան
  14. «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ – Հայաստան
ԱՄԱՐԹ ծրագրի թիրախային երկրներն են Հայաստանը, Մոլդովան և Բելառուսը: Ծրագրի հիմնական նպատակն է մոտիվացնել բուհերի ուսանողներին և շրջանավարտներին զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունները, ակտիվացնելու բուհ-գործատու համագործակցությունը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով:
 
Ծրագրի շրջանակներում նախատեսվում Է՝ 
ա/ ստեղծել 7 ՍՄԱՐԹ կենտրոններ,
բ/ իրականացնել 4 նոր թրեյնինգներ ՊԴ կազմի համար,
գ/ իրականացնել 8 նոր թրեյնինգներ ուսանողների համար,
դ/ ստեղծել էլեկտրոնային SMART_CHANNEL հարթակ,
ե/ մշակել ձեռնարկ, որը հասանելի կլինի անգլերեն, ռումիներեն, ռուսերեն, հայերեն և բելառուսերեն,
զ/ ստեղծել նոր գաղափարների պահոց՝ հետևյալ լեզուներով՝ անգլերեն, ռումիներեն,ռուսերեն, հայերեն, բելառուսերեն,
է/ ուսանողների շրջանում մրցույթների անցկացում, տարածաշրջանային տարեկան կոնֆերանսի անցկացում,
ը/ նոր դասընթացի ներմուծում Հայաստանի, Բելառուսի և Մոլդովայի բուհերում:
 
 ԲՊՀ-ում «ՍՄԱՐԹ»  ծրագիրը համակարգում է ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ: