Եվրոպական համերաշխության կորպուս 

 

  • Եվրոպական համերաշխության կորպուսը¦ Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագիր է: Այն հիմնականում կամավորության միջոցով նպատակ ունի տարածելու համերաշխությունը՝ որպես արժեք, որն էլ իր հերթին խթանելու է երիտասարդների և կազմակերպությունների ներգրավվածությունը մարդասիրության ոլորտի ծրագրերում՝ նպատակ ունենալով ամրապնդելու համախբվածությունը, համերաշխությունը, ժողովրդավարությունը և եվրոպական քաղաքացիությունը, ինչպես նաև արձագանքելու հասարակության մարտահրավերներին և համայնքների ամրապնդմանը` խթանելով սոցիալական ներգրավվածությունը: Այն պետք է նաև նպաստի երիտասարդներին առնչվող եվրոպական համագործակցությանը։

Ծրագրի նպատակներն են՝

  • մասնակից կազմակերպությունների աջակցությամբ ապահովել երիտասարդների մասնակցությունը դրական սոցիալական փոփոխություններ բերող մարդասիրական գործողություններում՝ տրամադրելով անձնական, կրթական, սոցիալական, քաղաքացիական, մշակութային և մասնագիատական հմտությունների զարգացման հնարավորություններ, ինչպես նաև խթանել վերջիններիս ակտիվ քաղաքացի լինելը, աշխատունակությունը և ինտեգրումը աշխատաշուկայում՝ կամավորների, փորձնակների և երիտասարդական աշխատողների շարժունության միջոցով.
  • ապահովել Եվրոպական համերաշխության կորպուսի մասնակիցներին առաջարկվող մարդասիրական գործողությունների բարձրորակ լինելը և Եվրոպական համերաշխության կորպուսի հիմնական կետերը պահպանելը.
  • որոշակի ջանքեր գործադրել սոցիալական ներառականության և հավասար հնարավորությունների տարածման համար, մասնավորապես՝ սահմանափակ հնարավորություններով երիտասարդների մասնակցության հարցի շուրջ՝ կիրառելով հատուկ միջոցներ, ինչպիսիք են մարդասիրական գործողությունների և անձնականացված աջակցության ձևաչափերը.
  • աջակցել երիտասարդների համար կարևոր և տեղեկացվածության մակարդակը բարձրացնող եվրոպական համագործությանը: 

Արևելյան Եվրոպայի և Կովկասի կազմակերպությունների հետ համագործակցության համար բաց են հետևյալ գործողությունները՝

  • անհատական կամավորություն,
  • թիմային կամավորություն:

 Վերոնշյալ հնարավորություններից օգտվել ցանկացող կազմակերպությունները պետք է ստանան որակավորման հավաստագիր։ ԵԿԾ ակրեդիտացիա անցած կազմակերպություններին ավտոմատ կերպով թույլ է տրվում միանալ  §Եվրոպական համերաշխության կորպուս¦ ծրագրին:

  • Եվրոպական համերաշխության կորպուս¦ ծրագրի ուղեցույցը ներկայացնում է յուրաքանչյուր գործողության մանրամասները՝ ներառյալ հետաքրքված կազմակերպություններին տրվող գործնական տեղեկատվությունը: