ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ (MEDIA)
«Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում» (MEDIA)
Erasmus+ Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում (CBHE) 2023թ.-ի մրցույթի շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ընդգրկված է Էրազմուս+ «Մոլդովայի և Հայաստանի բուհերում առցանց կրթության որակի բարելավում» (MEDIA) ծրագրում:
MEDIA ծրագրի նպատակն է խթանել ազգային կրթական համակարգերի զարգացումը Մոլդովայում և Հայաստանում՝ աջակցելու առցանց դասավանդման և ուսուցման բարեփոխումներին՝ հարմարեցված շրջանակային պայմանների, գործնական (պրակտիկ) գործիքակազմի և հարմարությունների ստեղծման միջոցով, որոնք ունակ են բազմապատկել անհամադեպ (ասինքրոն) և համաժամանակյա (սինքրոն) առցանց կրթության կարճաժամկետ և երկարաժամկետ որակի ձեռքբերման երկարատև ազդեցությունները:
MEDIA ծրագրի կառուցվածքը նախագծված է այնպես, որ օգտակար լինի մոլդովական և հայկական կրթական համակարգերին և նրանց բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ այդպիսով նպաստելով համընդհանուր նպատակին՝ Էրազմուս+ ծրագրի հետ առնչություն չունեցող երրորդ երկրների՝ սոցիալ-տնտեսական վերականգնման, զարգացման ու բարգավաճման իրենց ճանապարհին բարձրագույն կրթության համապատասխանությանը, որակին, արդիականացմանը և արձագանքողականությանն աջակցելուն:
ԵՄ անդամ երկրների՝ Էրազմուս+ ծրագրի հետ առնչություն չունեցող երրորդ երկրների (Մոլդովա և Հայաստան) հետ համագործակցությամբ հնարավոր կլինի բարձրացնել իրազեկվածությունը, փորձառության և լավագույն փորձի փոխանակումը, նոր մոտեցումների առաջարկները, բարեփոխումների և վերապատրաստման միջոցառումների խթանումը: Ծրագիրն առաջարկում է համարժեք արձագանք Մոլդովայում և Հայաստանում թիրախային խմբերի և վերջնական շահառուների՝ տարբեր մակարդակներում առկա կարիքներին և սահմանափակումներին:
Գլխավոր նպատակներ
- Մոլդովայի և Հայաստանի բուհերում ստեղծել միջհամալսարանական MEDIA կենտրոններ/ստորաբաժանումներ՝ որպես անհամադեպ (ասինքրոն) և համաժամանակյա (սինքրոն) առցանց կրթության վերաբերյալ ազգային կրթական համակարգերի արդիականացմանն ու միջազգայնացմանը նպաստող տարածքներ՝ առաջարկելով նոր ռազմավարական նախաձեռնություններին, կանոնակարգային փոփոխություններին, ինչպես նաև առցանց դասավանդման և ուսուցման, մանկավարժության և պրակտիկայի, ուսումնական միջավայրերի և համայնքի մեջ՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա,
- Զարգացնել ազգային և ինստիտուցիոնալ կարգավորող շրջանակը՝ առաջարկելով նոր ռազմավարական նախաձեռնություններ, կանոնակարգային փոփոխություններ առցանց դասավանդման և ուսուցման, մանկավարժության և պրակտիկայի, ուսումնական միջավայրերի և համայնքի մեջ՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա,
- Բարձրացնել Հայաստանի և Մոլդովայի բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի գիտելիքները, կարողություններն ու ունակությունները՝ մեդիա արտադրանքի ծրագրի ստեղծման վերաբերյալ,
- Մշակել, համակարգել հարմարվողականությունը, և Հայաստանի և Մոլդովայի 7 բուհերում առցանց կրթության մեջ կիրառել Learning Analytics (LA),
- Մշակել և հավատարմագրել/հաստատել բազմապրոֆիլ ոչ ֆորմալ կրթական ծրագիր՝ թվային մեդիա ծրագրի վերաբերյալ, որը կհամապատասխանի բուհերի և ուսանողների կարիքներին, ինչպես նաև աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին, որոնք խստացել են COVID-19 համավարակի պատճառով,
- Խթանել կոնսորցիումի անդամ գործընկերների համագործակցությունը՝ համատեղ և խելամիտ կառավարման, ծրագրի որակի, տարածման և իրագործման միջոցով:
Ծրագրի տևողությունը
48 ամիս (2023-2026)
Ֆինանսավորումը
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից
€967,241
Ծրագրի համակարգող
Մոլդովայի պետական համալսարան, Մոլդովա
ՀՀ համակարգողներ
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, (ԲՊՀ)
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համասլարան, (ՎՊՀ)
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, (ՀԱՊՀ)
- ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, (ԿԳՄՍՆ)
- Ստեղծարար նորարարության և կայուն զարգացման ասոցիացիա, («Ստեղծարարություն» ՀԿ)
ԵՄ գործընկերներ
- Fachhochschule Des Mittelstandes (FHM), Գերմանիա
- Լապեենտրանտի տեխնիկական համալսարան (LUT University), Ֆինլանդիա
- Կիրառական գիտությունների RISEBA համալսարան, Լատվիա
Այլ գործընկերներ
Մոլդովա
- Մոլդովայի տեխնիկական համալսարան
- «Ալեկու Ռուսսո» պետական համալսարան
- Նորարարության և կայուն զարգացման աջակցության «Իմպուլս» ասոցիացիա
- Մոլդովայի Հանրապետության Կրթության, մշակույթի և հետազոտության նախարարություն
ԲՊՀ-ում ծրագրի համակարգողն է Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունը:
Էլ. փոստ՝ ahhovhannisyan@bryusov.am, hovhannisyansani@gmail.com
intrelbrusov@gmail.com