«ՍՏԵՂԾԱՐԱՐ ՄԻՏՔ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Այս նախագիծը ֆինանսավորվում է Բրիտանական Խորհրդի կողմից։

Ծրագրի  հիմնական նպատակն է.

Ստեղծել համալսարանում ձեռնարկատիրական և նորարարական էկոհամակարգ

Խնդիրներն են․

  • Բարձրացնել տեղեկացվածությունը ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ հանրության շրջանում
  • Մշակել և ուսումնական ծրագրում ներդնել ստեղծարար ձեռներեցության հմտություններ և կարողություններ ձևավորող բովանդակություն
  • Պատրաստել ստեղծարար ձեռնարկատիրական կարողություններով մասնագետներ
  • Բարձրացնել հաստատության կարողությունը՝ ստեղծարար ձեռնարկատիրական գաղափարների առևտրայնացման և ուսանողներին ու շրջանավարտներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ

Գործընկերներն են.

Մեծ Բրիտանիա

Բրիտական Խորհուրդ
Չենջ սքուլ
Էսսեքսի համալսարան

Ակնկալվող արդյունքներ են․

  • 24 վերապատրաստված դասախոսներ ԵՊԼՀ-ից և գործընկեր համալսարաններից
  • Ստեղծարար ձեռնարկատիրության ուղղությամբ վերապատրաստված շուրջ 500 ուսանող
  • Բրիտանական խորհրդի անգլերեն լեզվի էլեկտրոնային ռեսուրսներով ունկնդրած շուրջ 700 երիտասարդ (English Channel)
  • Համագործակցություն Մեծ Բրիտանիայի համալսարանների հետ՝ վեբինարների և համատեղ նախագծերի միջոցով
  • Pitching մրցույթի արդյունքում ընտրված նախագծեր՝ հետագա ֆինանսավորման նպատակով

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմե՛ք Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն.intrel@brusov.am