«Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL» (2019-2022) Ժան-Մոնե մոդուլ

Jean Monnet Erasmus+ հեղինակավոր դրամաշնորհ «ԵՄ օրենսդրությանը Հայաստանի օրենսդրության մոտարկման լաբորատորիա (Իրավական մոտարկման լաբորատորիա)/LegAL» մոդուլ: Մոդուլի հեղինակ և գիտական համակարգող է Մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ՅՈՒՆԵՍԿՕ ամբիոնի դասախոս դոկտոր Աննա Խվորոստիանկինան:

«Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL» (2019-2022) Ժան-Մոնե մոդուլը նախատեսված է որպես ԵՄ իրավունքի և ԵՄ օրենսդրությունը տեղական իրավակարգի մեջ ներառելու մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների կենտրոն: Վերջինիս նպատակն է շրջանավարտներին համապատասխան գիտելիքներով և հմտություններով ապահովելու, իրավական մոտարկման խնդիրների վերաբերյալ գիտական քննարկումներ խրախուսելու և պրակտիկ աշխատողներին մեթոդաբանական աջակցություն ցույց տալու միջոցով նպաստել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ, անգլ.՝ Armenia-EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)) կատարմանը:

Jean Monnet Module Legal Approximation Laboratory

Մոդուլը բաղկացած է մի քանի տարրերից.

  1. Իրավագիտության, քաղաքագիտության, հանրային կառավարման, եվրոպական ուսումնասիրությունների և այլ հարակից դիսցիպլինների ուսանողներին առաջարկվող և իրավաբանական կլինիկայի մոդելի վրա հիմնված Իրավական մոտարկման լաբորատորիա (LegAL) դասընթաց, որը ներառում է՝

ա. տեսական մաս՝ ԵՄ իրավունքի և իրավական մոտարկման տեության ու մեթոդաբա­նութ­յան վերաբերյալ ենթադասընթաց և,

բ. գործնական՝ նպատակ ունենալով զարգացնել պրակտիկ աշխատողների հմտություններն իրավունքի և քաղաքականության մշակման ոլորտներում:

  1. ԵՄ օրենսդրության մոտարկման տեսական և մեթոդաբանական առանձին խնդիրների քննարկմանն ուղղված ամենամյա ամառային դպրոց,
  2. իրավական քազաքականության մշակման և իրականացման գործընթացում ներգրավված աշխատողների համար իրավական մոտարկման մեթոդաբանության վերաբերյալ ամենամյա սեմինարներ,
  3. «Հայկական իրավական համակարգի եվրոպականացում. Մարտահրավերներ և հեռանկարներ» հետազոտական նախագիծ և,
  4. ոլորտի առաջատար գիտնականների և պրակտիկ աշխատողների ներգրավմամբ ու հանրության համար բաց՝ իրավական մոտարկման խնդիրների վերաբերյալ ամենամյա միջազգային կլոր սեղաններ:

 

Մոդուլը  կսկսվի 2019 թվականի հոկտեմբերի 15-ից «Իրավական մոտարկման լաբորատորիա (LegAL). նորարարական դասավանդման գործիք» բացման արարողությամբ:

Կապ՝  legal.jeanmonnet@gmail.com: