«Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահենք ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում» ծրագիր (FLEXWBL)

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019 թ.-ի մրցույթի արդյունքում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահեն ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում» միջազգային ծրագրում:

Ծրագրի հիմնական նպատակները

-ձեռք բերել մասնագիտական փորձ նրանցից, ովքեր արդեն ստեղծել են գիտելիքահեն ուսուցման իրական ինտեգրված ուսումնական պլան կամ դրա ավարտման փուլում են;

-զինել մեր ուսուցիչներին, ղեկավար կազմին և գործատուներին առավելագույն գիտելիքներով և հմտություններով, թե ինչպես մշակել աշխատող ուսանողների համար շահեկան նոր մոդել;

-ստանալ ներդրում Ծրագիր երկրներից, որտեղ ավելի քան 200 գիտելիքահեն ուսուցման նախագծեր են իրականացվել;

-ցույց տալ մեր իշխանություններին դասավանդումն ու ուսումը ավելի ճկուն և հասանելի դարձնելու դրական արդյունքները՝ հետագա աջակցություն ստանալու և կրթությունը պահպանելու համար:

Հայաստանն ու Ռուսաստանը ունեն հեռակա ուսուցմամբ ուսանողների հետ աշխատելու և աշխատանքն ու ուսումը համատեղելու երկար ավանդույթ: Երկու երկրների Կրթության և գիտության նախարարությունները մեծ ուշադրություն են դարձնում և կենտրոնանում են հիմնականում առկա ուսուցմամբ ուսանողների կրթության երկակի մոդելի վրա: Այս որոշումը շատ արգասաբեր էր համալսարան-ձեռնարկություն համագործակցության զարգացման համար: Այնուամենայնիվ, հակառակ դրան, մենք տեսնում ենք շատ ուսանողների, ովքեր աշխատում են տարբեր ընկերություններում և աշխատանքային վայրերում, որոնք ներգրավված չեն երկակի կրթության հետ համակարգված ինստիտուցիոնալ հարաբերությունների մեջ զանազան պատճառներով. ընկերություններն ու համալսարանները պատրաստ չեն համակարգված զարգացնել երկակի կրթությունը, բուհերի համար այնքան էլ հեշտ չէ գտնել իրական գործընկերներ մի խումբ ուսանողների համար և այլն: Մենք առաջարկում ենք մշակել նոր հնարավորություն՝ աշխատանքահեն ուսուցման ճկուն շրջանակ, որը հարմար է աշխատանքն ու ուսումը համատեղող ուսանողի համար ցանկացած ձեռնարկությունում, ինչպես նաև կարող է մշակվել ցանկացած համալսարանի կողմից՝ առանց իշխանությունների կողմից հատուկ հաստատման: Դա է հիմնական պատճառը, որ կոնսորցիումը փորձում է գտնել առանց իշխանությունների կողմից հատուկ հաստատման համալսարան: Դա է հիմնական պատճառը, որ կոնսորցիումը փորձում է գտնել ֆինանսավորում և գործընկերներ՝ ձեռք բերելու մասնագիտական փորձ և կուտակելու գիտելիքահենք ուսուցման գիտելիք ու հմտություններ:

Ծրագրի  տևողությունը՝

3 տարի/2019-2022թթ./

Ֆինանսավորումը՝

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագիր

823.495 € 

Գործընկերները՝ 

Հայաստան

  • Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Գավառի պետական համալսարան

Ռուսաստան

  • Դոնի պետական տեխնիկական համալսարան
  • Տվերի պետական համալսարան
  • Պերմի պետական համալսարան

 

 

 

ԵՄ գործընկերներ

  • Կլաիպեդոսի համալսարան
  • Լինցի Դիոցեզեի անվան կրթության մասնավոր համալսարանական քոլեջ

 

 

 

Ծրագիրը համակարգում է Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունը:

E-mail: head_intrel@brusov.am